Կատակերգու Միխայիլ Գալուստյանը բողոքել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը այն բանից հետո, երբ Կոպեյսկ քաղաքում արագ սննդի հաստատություններից մեկն իր պատկերով շաուրմայի գովազդ է հրապարակել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբիսնկի մարզի վարչության մամլո ծառայությանը:
Դերասանը պաստառին ներկայացված է խոհարարի տեսքով ու գովազդում է ածխի վրա պատրաստված շաուրմա:
Լուսանկարի իրավունքը պատկանում է Գալուստյանին: Գովազդում այդ պատկերի օգտագործման համար իրավատիրոջ համաձայնությունը չի ստացվել, նշում է գերատեսչությունը:
Կարգավորողը հարցում է ուղարկել Կոպեյսկի վարչություն՝ պարզելու համար, թե ում է պատկանում գովազդային պաստառը և դրա տեղադրման համար թույլտվության փաստաթղթերի առկայությունը ստուգելու: Գովազդային օրենսդրության խախտման նշանների վերաբերյալ գործ հարուցելու մասին որոշում կընդունվի մինչև դեկտեմբերի 10-ը:











































