ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց 4 տարի անց Հայաստանը հասավ այնտեղ, որտեղ ամենաքիչը կուզենար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոպտորեն վերահսկում է ԵՏՄ տնտեսական շուկան. «Ամեն մի փոքրիկ ձեռքբերում այդ կառույցի շրջանակներում իրականացվում է ՀՀ ինքնիշխանության հաշվին»:
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ապա Նարինե Մկրտչյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը հօդս ցնդեցրեց այն փաստարկը, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է. «Այս համագործակցությունը ոչ միայն ազնիվ չէ, այլև խիստ վտանգավոր է Հայաստանի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































