Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել են ԱՆ աշխատակիցների և բուժաշխատողների դուստրերը

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների երեխաներին առաջինը պատվաստեցին պապիլոմա վիրուսի դեմ: Նոյեմբերի 26-ին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացի ավարտին պատվաստվեցին Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի և այլ բժիշկների դուստրերը:

«Մինչ այս բնակչության շրջանում ասեկոսեներ էին պտտվում, թե ես իմ աղջկան չեմ պատվաստի: Պատվաստման անվտանգությանն այնքան եմ վստահում, որ հրապարակավ ցույց տվեցի, որ իմ աղջիկը ևս պատվաստվում է»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև իր աղջիկն ավելի բարձր տարիքի է, սակայն այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կարելի է պատվաստել պապիլոմա վիրուսը չունեցող նաև 13 տարեկանից բարձր աղջիկների:

Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը ևս պատվաստվողների շարքում էր: «Ուզում ենք ցույց տալ, որ բժիշկներն առաջինն իրենց երեխաներին են պատվաստում, քանի որ կարծիքներ էին հնչել, թե մենք չենք պատվաստելու մեր երեխաներին: Մենք՝ բժիշկներս ավելի շատ ենք կարդում մասնագիտական գրականություն, և եթե «Գարդասիլը» վտանգավոր լիներ, ոչ մի մայր չէր պատվաստի իր երեխային: Ես ի սկզբանե սպասում էի, թե երբ է «Գարդասիլը» ներդրվելու նաև Հայաստանում, և շատ ուրախացա, որ այն համընկավ իմ աղջկա՝ Անիի 13 տարին լրանալու հետ»,- ասաց Մարությանն ու հավելեց՝ իր երեխային կպատվաստեր նաև վճարովի կարգով:

Մինչև կիրառելը «Գարդասիլ»-ը պահպանվել էր համապատասխան ջերմային միջավայրում:

Անհետաձգելի անաֆիլակտիկ ռեակցիաների դեպքերի ամար նախապատրաստել էին «Դեկսամետազոն», նաև անուշադրի սպիրտ` հավանական ուշաթափությունների համար, Պատվաստումներն իրականացրեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-իմունոլոգ Սաթինե Պողոսյանը, մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում