Իրաքյան շիայական աշխարհազորի ուժերը հրապարակել են պայթուցիկով լցված ահաբեկիչների մեքենայի դեմ տանկի մենամարտի տեսանյութը։
Տեսանյութն արվել է անօդաչու սարքով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում փորձում կանգնեցնել մեքենան հրազենային կրակով, իսկ այնուհետև տանկը կրակ է արձակում, որը չի դիպչում։
Այնուհետև «ջիհադ-մոբիլն» ավելի է մոտենում, որից հետո պայթում է։








































