Sunday, 05 05 2024
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր

Թանկարժեք կտավների գողը պատրաստվում է դատի տալ թանգարանին՝ անփութության համար (լուսանկարներ)

Ռումինիայի բնակիչը, ով խոստովանել է Գոգենի, Մոնեի և Պիկասոյի կտավների գողությունը, հայտարարել է, որ մտադիր է դատի տալ նիդեռլանդական թանգարանին այն բանի համար, որ գողությունն անհավանական հեշտ է ստացվել:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 2012 թ. հոկտեմբերի 16-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում թալանվել էր Կյունստհոլ թանգարանը, որը բացվել է 1992 թ.: Այնտեղից տարվել էին Պիկասոյի, Մոնեի և Գոգենի կտավները:

Այդ ժամանակ էլ ոստիկանությունը հայտարարել էր, որ չնայած կտավների արժեքներին, նրանցից ոչ մեկին տագնապային ազդանշան միացված չի եղել:

Ոստիկաններին հաջողվել էր գտնել գողերին, որից հետո իրավապահներն ապարդյուն փորձել էին պարզել կտավների գտնվելու վայրը: Ձերբակալվածներից մեկի մայրը հայտարարել էր, որ դրանք վառարանում վառել է, որպեսզի վերացնի իր տղայի դեմ եղած հանցանշանները:

Եվ իսկապես մոխրի մեջ հայտնաբերվել էին կտավների մնացորդները և շրջանակների մեխերը: Այնուհետև այդ գողերից մեկը՝ Ռադու Դոգարուն, հայտարարել էր, որ կտավներն իրականում չեն ոչնչացվել, սակայն նա չի կարող ասել դրանց գտնվելու վայրը, քանի որ դրանք վաճառվել են:

Դոգարուն մոխրի մեջ եղած կտավների մնացորդները բացատրել է նրանով, որ իր ընտանիքը XIX դարի այլ կտավներ էլ է ունեցել:

Իսկ ձերբակալվածների ռումինացի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է վերադարձնել գողոնի մի մասը, այնուհետև խոստովանել է, որ դրանք Մոլդովայում են:

Սակայն Դոգարուն քննիչներին հայտնել էր, որ կտավներն իրականում հանձնել է մի ուկրաինացու՝ Վլադիմիր Վլադիմիրենկոյին, ով ապրում է Լոնդոնում:

Թանգարանի ներկայացուցիչը հետաքննության վերջին արդյունքների հիման վրա հայտարարել է, որ տվյալ պահին կտավների գտնվելու վայրն անհայտ է:

Իսկ դատական նիստի ժամանակ Դոգարուն հերթական անգամ ցնցել է իրավապահներին իր հայտարարությամբ այն մասին, թե պատրաստվում է թանգարանին դատի տալ չափազանց հեշտ գողության համար:

«Ես նույնիսկ չէի էլ մտածել, որ թանգարանը կարող է թանկարժեք իրերն առանց պահպանության թողնել՝ այնտեղ ոչ պահակներ, ոչ էլ տագնապի ազդանշաններ չկային: Ես թանգարան եմ մտել սովորական պտուտակահանի օգնությամբ»,- պատմել է Ռումինիայի բնակիչը: Իսկ նրա փաստաբանը հավելել է, որ խոսքն անփութության մասին է, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Մասնագետները նշում են, որ թանգարանի աշխատակիցների մեղքը հաստատվելու դեպքում թանգարանը ստիպված կլինի կիսել փոխհատուցման ծանրությունը իր հաճախորդի՝ մասնավոր հիմնադրամի հետ, որն արդեն միլիոնավոր հայցեր է ստացել ապահովագրական ընկերություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում