Գերմանիայի քաղաքացիների կարծիքը տարբեր է այն հարցում, թե արդյոք Անգելա Մերկելը պե՞տք է մնա կանցլերի պաշտոնում, եթե Բունդեսթագում վերընտրություններ լինեն: Այսպիսի տվյալներ է հրապարակել YouGov սոցիոլոգիական ծառայությունը:
Ըստ այդմ՝ հարցվածների 40 տոկոսը կողմ է, որ Մերկելը մնա կառավարության ղեկավարի պաշտոնում, 41 տոկոսը՝ դեմ: 23 տոկոսը արտահայտվել է հօգուտ այն բանի, որ նրա մրցակից Մարտին Շուլցը ևս մեկ անգամ առաջադրի իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, իսկ 56 տոկոսը կարծում է, որ դրա կարիքը չկա:
Բացի այդ, վերընտրությունների դեպքում հարցվածների 59 տոկոսը կքվեարկեր նույն կուսակցության օգտին, ինչ սեպտեմբերի 24-ին, իսկ 8 տոկոսը կփոխեր իր ընտրությունը հօգուտ այլ կուսակցության:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է Գերմանիայի մոտ հազար քաղաքացի:





































