Բրիտանական մի քանի պարբերականների տեղեկություններում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Նշվում է, որ անգլիական ակումբը դեմ չէ վաճառել Հայաստանի հավաքականի ավագին: Այս կերպ «Յունայթեդը» փոխհատուցի գումարի մի մասը, որը ծախսել էր 2016 թվականին նրան ձեռքբերելու համար:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումը չփոխվի Մխիթարյանի ապագայի հարցով, ապա «Բորուսիան» կլինի մեր կիսապաշտպանին ձեռք բերելու ամենաիրական հավակնորդը:









































