Ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Փրկարարներն ու ոստիկանները հյուրանոցից տարհանել են մոտ 100 մարդու, որոնց շարքում էին և՛ հյուրեր, և՛ հյուրանոցի անձնակազմը:
Պարզվել է, որ բռնկման օջախը եղել է սպա-սրահում, որտեղ գտնվում էին «Միսս Վրաստան» գեղեցկության մրցույթի մասնակիցները: Մրցույթի տնօրինությունը հավաստիացրել է, որ բոլոր աղջիկներին ժամանակին տարհանել են, և նրանցից ոչ մեկը չի տուժել: