Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Համաձայնագիր և ԱլԳ հռչակագիր. Հայաստանի կասկածելի անամպ երկինքը

Քիչ առաջ Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իսկ դրանից կարճ ժանանակ առաջ էլ Եվրամիությունը հրապարակել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, որի շուրջ վերջին օրերին ծավալվել էր տեղեկատվական որոշակի մշուշ: Խոսքն այն մասին է, որ հռչակագիրը այսպես ասած ռիսկի տակ էր հայտնվել դրանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձևակերպումների առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի իրարամերժ դիրքորոշումների պատճառով: Բանն այն է, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար միանգամայն ընդունելի և հասկանալի դիրքորոշում է ցուցաբերել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում: Եվ ըստ այդմ՝ չի կարող տրամագծորեն այլ դիրքորոշում լինել գագաթնաժողովի հռչակագրում: Սակայն մյուս կողմից այդ դիրքորոշումը չի ընդունում Ադրբեջանը, և այդ տեսանկյունից Բաքուն իհարկե կարող էր չընդունել հռչակագիրը, ինչը հանգեցնելով սկանդալի, կհանգեցներ նաև ԱլԳ գագաթնաժողովի այսպես ասած արժեզրկման: Սակայն ինչպես ցույց տվեց ընթացքը, ամեն ինչ անցավ կարծես թե ավելի հարթ, քան հնարավոր էր պատկերացնել, առանց սկանդալի և էքսցեսների:

Հռչակագրում տեղ գտած ձևակերպումները համահունչ են թե՛ Հայաստան-ԵՄ համաձայնագրում անդրադարձին, թե՛ ընդհանրապես ղարաբաղյան կարգավորման գործընթացի, այսպես ասած, ընդունված ստանդարտին, որ բազմաթիվ անգամներ կիրառել է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս հանգամանքը իհարկե հատկանշական է մեկ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ հռչակագրի շուրջ աղմուկը, իհարկե, գործնականում ոչինչ չէր նշանակելու քաղաքական իմաստով և, իհարկե, ուղիղ ազդեցություն չէր ունենալու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի վրա, և միևնույն ժամանակ՝ ղարաբաղյան կարգավորման վրա ընդհանրապես, որովհետև հռչակագիրը զուտ խորհրդանշական փաստաթուղթ է, ոչ իմպերատիվ՝ այսպես ասած պարտադիր որևէ ուժ չունեցող: Սակայն իհարկե դրանից կարող էր մնալ տհաճ նստվածք այն մթնոլորտի վրա, որում պետք է ստորագրվեր Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որն ըստ էության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունն էր:

Այդ իմաստով, հռչակագրի շուրջ որևէ աղմուկի բացակայությունն իհարկե որոշակի իմաստով անամպ երկինք է Հայաստան-ԵՄ համաձայնագրի գլխին: Հետաքրքիր է սակայն, որ Ադրբեջանը մաքուր է պահել այդ երկինքը, այսինքն՝ չի պնդել այսպես ասած այն ամպոտելու վրա՝ մեղմ ասած: Այստեղ, սակայն, ըստ երևույթին բուն խնդիրն այն է, որ ներկայումս Ադրբեջանի շուրջ խիստ անբարենպաստ իրավիճակ է բոլոր ուղղություններով, նույնիսկ Թուրքիայի, որն ակնհայտորեն հրաժարվում է Ալիևի համար ցանկալի ինտենսիվությամբ զբաղվել ղարաբաղյան խնդրով: Ադրբեջանը ներկայումս այն իրավիճակում չէ, որպեսզի նպատակահարմար գտնի Եվրոպայում նմանօրինակ աղմուկ հրահրելը: Եվ այդ իմաստով, իհարկե, ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը ըստ էության արտահայտում է այն իրավիճակը, որ կա ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդհանրապես, և որտեղ ԱՄՆ ու Ռուսաստանը ըստ էության դե ֆակտո հայտարարեցին ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին:

Այս ամենն իհարկե թվում է Հայաստանի համար աշխարհաքաղաքական իդիլիա՝ ստորագրվում է Հայաստանի համար, և տարածաշրջանի համար կարևորագույն տնտեսա-քաղաքական նշանակություն ունեցող շրջանակային համաձայնագիրը, և այն ստորագրվում է առանց որևէ էքսցեսի: Սա նույնիսկ կասկածելի սահուն ընթացք է, որին դժվար է հավատալ այն բարդագույն իրավիճակի ֆոնին, որ նախորդել է ամիսներ և տարիներ առաջ: Մյուս կողմից սակայն, այստեղ հարկ է արձանագրել այն, որ այս ամենը, ուղղակի թե անուղղակի, իր վրա կրում է Ապրիլյան պատերազմում հայկական զինուժի սխրանքի ազդեցությունը, որը լիովին փոխել է իրողությունների համայնապատկերը և վարքագծերը մեր տարածաշրջանում դերակատարների մոտ: Մյուս կողմից, այս թվացող իդիլիան իհարկե կարող է լինել ինքնախաբեություն, և վտանգավոր ինքնախաբեություն:

Խնդիրն այն է,որ Հայաստանի շուրջ իսկապես բարենպաստ իրավիճակ է, սակայն դա պետք է լինի ոչ թե դրա դափնիների վրա ննջելու առիթ, այլ հակառակը՝ էլ ավելի ինտենսիվ աշխատանքի պատճառ, բարենպաստ իրավիճակն ամեն օր ամրապնդելու նպատակով, քանի որ արագ փոխվող աշխարհում իրավիճակը ցանկացած պահի կարող է հակառակ շրջվել: Այսպիսով, Հայաստանը ըստ էության կարողացել է ստեղծել ու արձանագրել նպաստավոր նոր իրավիճակ, այդ թվում՝ հարակից բարենպաստ գործոնների օգնությամբ: Հայաստանը 2013-ի խայտառակությունից հետո դուրս է եկել ինքնիշխանության նվազագույն մի մակարդակ, և այստեղ իհարկե ավելի շատ մեր զինուժի, քան դիվանագիտության վաստակն է: Սակայն հետայսու, իհարկե, այդ վաստակը մնում է դիվանագիտության և քաղաքական իշխանության ուսին: Կլինի՞ այդ իշխանությունն ու դիվանագիտությունը նոր իրավիճակին համարժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում