Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Դուք գիտե՞ք՝ ինչ է գրված Մոնթեի գերեզմանին… Զինված խմբի գործով «անձնական ալբոմներ» են հրապարակվում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Նիստի սկզբում դատարանի դահլիճ չբերվեց զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը՝ նրա նկատմամբ դեռ գործում էր նախորդ դատական նիստում նախագահողի կողմից կիրառված՝ մեկժամանոց հեռացման սանկցիան:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ավարտին մեղադրող Գևորգ Սարգսյանը հրապարակում էր քրեական գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները: Նա ներկայացրեց, որ մի լուսանկարում «Շռամ Վալերիկ» անունով «ինչ-որ անձնավորության» գերեզմանի մոտ լուսանկարված է Արթուր Վարդանյանը: Վերջինս բորբոքվեց ու ասաց, թե «Շռամ Վալերիկը» իր հայրն է, ոչ թե «ինչ-որ անձնավորություն»: Երբ Արթուր Վարդանյանը մեղադրողին անվանեց «ինչ-որ անձնավորություն», նրա նկատմամբ կիրառվեց դահլիճից մեկ ժամով հեռացնելու սանկցիան: Դահլիճից դուրս բերվելու ժամանակ Արթուր Վարդանյանը դեռ զայրանում էր մեղադրողի վրա, ու վերջինս նրան ասաց. «Ականջներդ կկտրեմ»: Այս խոսքերը լսելի էին ոչ միայն հետին շարքում նստած լրագրողներին, այլև, բնականաբար, մեղադրողին ավելի մոտ նստած փաստաբաններին:

Այս դատական նիստի սկզբում դահլիճից բացակայող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Նա դատավորին ներկայացրեց մեղադրողի կողմից իր պաշտպանյալին ասված արտահայտությունը՝ «Ականջներդ կկտրեմ», և ասաց՝ Ձեռնպահ մնալով իրավապահ մարմիններին դիմելուց, խնդրում եմ, որ գոնե դատավորը օբյեկտիվություն դրսևորի. եթե միջադեպի պատճառով Արթուր Վարդանյանի նկատմամբ սանկցիա է կիրառել, ապա սանկցիա կիրառի նաև մեղադրող Սարգսյանի նկատմամբ:

Նախագահող դատավոր Բեկթաշյանը պաշտպանին հարցրեց՝ Արտահայտությունը արվել է դատական նիստի՞ ժամանակ:

Պաշտպանը պատասխանեց՝ այս դատարանում, նիստի ժամանակ է ասել մեղադրողը: Դա լսել է նաև 4-րդ իշխանությունը և հրապարակել է լրատվամիջոցներում: Ես կարծում եմ՝ նիստի ժամանակ է ասել մեղադրողը, պետք է որ դատավորն էլ լսած լիներ:

Նախագահողը անմիջապես պատասխանեց՝ իհարկե՝ ոչ, ես չեմ լսել…

Մեղադրող Գևորգ Սարգսյանը միջնորդությունը համարեց անհիմն: Նա ասաց, թե ինքը դատարանում հրապարակել է այն, ինչ լուսանկարում պատկերված գերեզմանի վրա էր գրված. «Իմաստազուրկ է, թե մարդուն վիրավորել եմ, վիրավորելու միտում չկար, ինչ գրված էր, դա է հետազոտվել, լուսանկարի վրա նշում չկար, թե որևէ մեկի ծնողն է… Ես, անկեղծ ասած, չեմ էլ իմացել, որ «Շռամ Վալերիկը» Արթուր Վարդանյանի հայրն է եղել: Գիտեմ՝ Արթուր Վարդանյանի հայրանունը Վալերիկ է, բայց չգիտեի՝ դա նույն «Շռամ Վալերիկն է»: Եռաբլուրում նրա թաղված լինելը չպետք է շահարկվի… Իմ կողմից որևէ վիրավորական արտահայտություն չի եղել…»:

Այս նիստում իր ճշմարտացի ու, կարելի է  ասել՝ ասպետական խոսքով առանձնացավ փաստաբան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ անձամբ է լսել մեղադրողի՝ խնդրո առարկա արտահայտությունը՝ ուղղված ամբաստանյալին՝ ականջներդ կկտրեմ: Փաստաբանն ասաց. «Եթե մի բան ասում կամ անում ենք, պիտի կարողանանք պատասխանատվությունը վերցնել… Կարելի էր փորձել արդարանալ, դա ավելի լավ կլիներ, քան ասել՝ չեմ ասել, ես անձամբ եմ լսել…»:

Մեղադրողը առաջարկեց լսել դատական նիստի արձանագրությունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը շարունակեց իր խոսքը՝ Այն, ինչ դատական նիստի ժամանակ ասել է Արթուր Վարդանյանը, միգուցե սխալ է եղել, բայց նա իր արարքի համար դատարանի կողմից սանկցիայի ենթարկվեց՝ իր արարքին համարժեք սանկցիայի: Եթե դատարանը գտներ, որ նա շատ վատ բան է արել, ավելի երկար ժամանակով կհեռացներ դահլիճից: Երբ դատական նիստը նախագահողն ընդմիջեց, ու երբ Արթուր Վարդանյանին դուրս էին բերում, մեղադրողն այդ ժամանակ է արել արտահայտությունը: Եվ լավ չէ, որ մեղադրողն ասում է, թե չի ասել… Եթե դատարանը կարող է սանկցիա կիրառել պաշտպանական կողմի նկատմամբ, ապա մեղադրողի նկատմամբ էլ պիտի կիրառի…

Ըստ փաստաբանի՝ մեղադրողի խոսքի մեջ վատ տպավորություն թողեց ոչ միայն այն, որ նա պնդեց, թե չի արել արտահայտությունը, այլ նաև այն, որ ասաց, թե չգիտեր՝ «Շռամ Վալերիկը» Արթուր Վարդանյանի հայրն է: Փաստաբանը նշեց՝ քրեական գործի նյութերին ծանոթ լինելու դեպքում մեղադրողը չէր կարող դա չիմանալ, ու շատ վատ է, որ մեղադրողը դա չգիտեր…

Իր խոսքի վերջում փաստաբանը մեկ անգամ ևս անդրադարձավ միջնորդության առիթ դարձած արտահայտությանը. «Մեղադրողը այն հաստատ ասել է… Իմ աչքի առաջ է եղել…»:

Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը նույնպես ելույթ ունեցավ միջնորդության կապակցությամբ: Նա ասաց, թե 1992-1994 թվականներին «Շռամ Վալերիկը»՝ Վալերիկ Վարդանյանը, կռվել է իր հրամանատարության ներքո: «Վալերիկ Վարդանյանը  ոչ թե «ասֆալտի ֆիդային էր», այլ հայրենասեր ազատամարտիկ, ով զոհվել է… Եռաբլուրում շատ գերեզմաններ կան, որոնց վրա մեր հերոսների մականուններն են գրված»:

Այնուհետև Խաչիկ Ավետիսյանը հռետորական հարց տվեց մեղադրողին. «Դուք գիտե՞ք՝ ինչ է գրված Մոնթեի գերզմանին… Եթե ասեն՝ «ոմն Ավոյի գերեզման»՝ այո, շատ վիրավորական կլինի… Կարելի էր ուսումնասիրել գործի նյութերը, ոչ թե մակերեսորեն, վերացական խոսել… Խնդրում եմ ուսումնասիրեք գործի նյութերը, նոր ներկայացրեք…»:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ինքն ու իր պաշտպանյալը բնավ միտում չունեն լարված իրավիճակ ստեղծելու. «Վատն այն է, որ մեղադրողի խոսքի մեջ «ներողամտություն խնդրելու» նշույլ չկար… Այս դահլիճում էլ մարդիկ կան, որ Արցախյան պատերազմի մասնակիցներ են… Դատարանը բոլորին պետք է հավասարաչափ վերաբերվի…»:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակեց որոշումը՝ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ մեղադրող Գ. Սարգսյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ, մերժվեց: Հավանաբար՝ դատարանը այն տեսակետին էր, որ արտահայտությունը, եթե արվել է, եղել է դատական նիստն ընդմիջվելուց հետո, երբ ձայնագրող սարքն արդեն անջատված էր՝ չկա արձանագրված խոսք, դատարանն էլ սանկցիա չի կիրառում…

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը խնդրեց վերանայել Արթուր Վարդանյանի նկատմամբ կիրառված սանկցիան ու նրան վերադարձնել դատարանի դահլիճ, ինչը դատարանը նույնպես չարեց:

Երբ մեղադրողը հրապարակում էր փաստաթղթերը, Վահան Շիրխանյանը հայտարարեց. «Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ  կարող երկու ժամից ավելի աթոռի վրա նստած դիմանալ: Խնդրում եմ կամ նիստերը երկու ժամանոց անել կամ պայմաններ ստեղծել…»:

Նախագահողն ասաց, թե դատարանը փաստաթուղթ չունի, թե Վահան Շիրխանյանը միայն երկու ժամ կարող է նստած մնալ:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Իմ պաշտպանյալը սուր ցավեր ունի: Եթե փաստաթուղթ չկա, չի նշանակում, որ ցավերն էլ չկան: Տեղեկանք, որ մարդը սուր ցավեր ունի, բնության մեջ գոյություն չունի: Դատարանը պետք է հիմք ընդունի ամբաստանյալի ասածը, եթե հակառակն ապացուցված չէ»:

Մեղադրողը շարունակեց փաստաթղթերի, Արթուր Վարդանյանի անձնական լուսանկարների հրապարակումը: Վերջին հանգամանքը բոլորի մոտ տարակուսանք էր առաջացնում: Օրինակ՝ հրապարկվեց՝ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի գերեզմանների մոտ լուսանկարված են գործով մի քանի ամբաստանյալներ, մինչև անգամ լուսանկար հրապարակվեց՝ այսպիսի մեկնաբանությամբ. «Պատկերված են անծանոթ տղա ու աղջիկ»:

Երբ մեղադրողը հրապարակեց նաև Արմավիրի մարզի գյուղերի ազատամարտիկների ցուցակը, Վահան Շիրխանյանը հայտարարություն արեց. «Դրանք մեղադրանքի մա՞ս են… Սա 37 թի՞վն է… Հետո՞ ինչ՝ մարդիկ լուսանկարվել են Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ… Կամ՝ գյուղերի ազատամարտիկների ցուցակը՝ ձե՞զ ինչ: Իմաստը ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է սա…»:

Երբ մեղադրողը նշեց, թե Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանը նրան  պիտի բացատրի, թե ինչու են հրապարակվում գործի նյութերը, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝միայն դատարանը կարող է իմ պարտականությունները ինձ բացատրել… Եթե հարկ լինի, ես մեղադրողին կբացատրեմ նրա իրավունքները… Վահան Շիրխանյանը, չլինելով իրավաբան, ինտուիտիվ հասկանում է, որ մեղադրողը պետք է հրապարակի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ոչ թե մեկ առ մեկ թվարկի բոլոր նյութերը… Իմ պաշտպանյալը միանշանակ ճիշտ է…

Մեղադրողը շարունակեց բոլոր նյոթերի հրապարակումը, ինչը ժամանակ առ ժամանակ առիթ դարձավ, որ փաստաբանները դժգոհեն:

Փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց. «Թող մեղադրողները հրապարակեն այն փաստաթղթերը, որոնք դնելու են մեղադրանքի հիմքում, թե չէ անձնական ալբոմներ են հրապարակում, ուղեկացական գրություններ…Լավ կլիներ քրեական գործին ծանոթանային…»:

Մեղադրողները պնդեցին, որ հրապարակում են գործի համար նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը, որպեսզի խուսափեն հետագայում այս կամ այն պաշտպանի կողմից այս կամ այն փաստաթուղթը հրապարակելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդություններից:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ պահանջեց, որ մեղադրողները հրապարակեն միայն մեղադրանքին վերաբերելի նյութերը:

Նախագահողը փաստաբաններին ասաց. «Դատարանը չի կարող նախապես կարծիք հայտնել ու ասել՝ որ նյութն է վերաբերելի, որը՝ ոչ»:

Մինչև անգամ Հայր Անտոնի նյարդերը չդիմացան՝ սովորաբար նա դատական նիստերին նստում է լուռ ու գլխահակ: Նա հայտարարություն արեց, որ գործի դեռ 8-րդ հատորի փաստաթղթերն են հրապարակվում, գործը 30-ից ավելի հատորներից է բաղկացած… »Գործի քննությունը անտեղի ձգձգվում է: Այստեղ շատերը կան, որ գործի հետ կապ չունեն, նրանք անտեղի նստած են…»,- ասաց Հայր Անտոնը:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց նիստը հետաձգել, որ մեղադրողները ծանոթանան գործի հատորների նյութերին ու հրապարակեն  միայն մեղադրանքի համար նշանակություն ունեցող նյութերը:

Մեղադրողների մարտավարության մասին իր կարծիքը հայտնեց նաև դահլիճ վերադարձած Արթուր Վարդանյանը. «Մեղադրանքի կողմը անձնական ուղղվածություն է տալիս… Ապացույցները ներկայացնում են իրենց բառերով ու վերաբերմունքով… Ուզում են ցույց տալ, որ կարող են անհարգալից վերաբերմունք ցուցադրեն, ու մարդիկ չեն պատասխանի… Դա նրանց կողմից մարդկանց «կոտրելու» ցուցադրական գործողություն է… Ես նրանց մակարդակին չեմ իջնի, բայց դատարանը պետք է իր իշխանությունը օգտագործի՝ չեզոք գործողություններ ու քննություն իրականացնելու համար: Հակառակ դեպքում ես ամեն վիրավորական արտահայտության արձագանքելու եմ…»:

Այս դատական նիստին հետազոտվեցին քրեական գործի միայն  7-8-րդ հատորներում տեղ գտած փաստաթղթերը:

Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ այլևս նստած մնալ չի կարող: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

20 ամբաստանյալներից կալանքի տակ է 12-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում