Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

ՀՀՇ համագումարին ՀՀՇ «իրավահաջորդ» ՀԱԿ-ը հրավիրված չէ

Վաղը «Կոնգրես» հյուրանոցում կայանալու է վերածնված ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարը: Վերածնված ՀՀՇ կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանի խոսքով՝ համագումարին հրավիրված են իրենց համախոհները, իսկ կուսակցություններից՝ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները: Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», «Պահպանողական», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը հրավիրված չէ:

«ՀԱԿ խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավեր ուղարկվել է, բայց ՀԱԿ-ին՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Արզումանյանը:

Հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ի հետ առկա տարաձայնություններն ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀՇ-ն «գեղի կլուբ» անվանե՞լն է պատճառը:

«Մենք որևէ մեկի հետ տարաձայնություն չունենք, առավել ևս՝ ՀԱԿ-ի: ՀԱԿ կուսակցությունը ստիպել է մեզ վերագրանցել ՀՀՇ-ն: Իրենք ՀՀՇ-ի անունը փոխել են, դրել են ՀԱԿ ու չգիտես՝ ինչով են զբաղվում: Մենք ՀՀՇ կուսակցության գաղափարախոսության ժառանգորդներն ենք, իսկ թե ինչ է ՀԱԿ-ն այս պահին՝ թող իրենք ճշտեն, հասկանան»:

Հարցին՝ իշխանական թևից որևէ կուսակցություն հրավիրված չէ՞, պատասխանեց. «Մենք իշխանության հետ ի՞նչ գործ ունենք:

Արզումանյանի խոսքով՝ կուսակցության անվան գրանցման հետ կապված խնդիր չի առաջանա, քանի որ այս պահին ՀՀՇ անվանում ունեցող կուսակցություն չկա:

«Կա մեր հայտը՝ ներկայացված պետռեգիստր: Իսկ թե ինչ կարող է լինել՝ դժվարանում եմ ասել: Մենք ոչ ամենաժողովրդավարական երկրում ենք ապրում, կարող է և չգրանցեն` հանձնարարություն ստանալու պարագայում: Կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա:

Ի՞նչ է հաջորդելու է ՀՀՇ համագումարին, կուսակցությունը զբաղվելո՞ւ է ակտիվ քաղաքականությամբ՝ հարցին Ա. Արզումանյանը պատասխանեց. «Կուսակցությունը գրանցվում է, որպեսզի քաղաքականությամբ զբաղվի: Իսկ թե ակտիվը պասիվից ով է տարանջատում՝ չգիտեմ, բայց 3 օրվա մեջ իշխանափոխություն անել, հավանաբար, չենք հասցնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում