Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարների անունից շնորհավորել է Իլհամ Ալիևին հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք մաղթում ենք Ձեզ աշխատել ի բարօրություն Ձեր ժողովրդի և երկրի ծաղկման»,- ասել է Լուկաշենկոն՝ բացելով ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը:
Ալիևին ծաղիկներ տալով՝ Լուկաշենկոն կատակել է՝ ասելով. «Մենք երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ գումար ենք հավաքել և այսօր թարմ ծաղիկներ ենք գնել»:
Լուկաշենկոն ԱՊՀ պետությունների ղեկավարների անունից նաև հաջողություն է մաղթել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին նոյեմբերին կայանալիք ընտրություններում: