Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Խորքում ընկած ամենամեծ խնդիրը. «Հայաստան» հիմնադրամի ակամա «բացահայտումը»

Մի քանի ժամ անց Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակություն կարվի Արցախի գյուղատնտեսությանն օգնելու նպատակով: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն քառորդ դար համահայկական հանգանակության միջոցով փորձում է լուծել հիմնականում Արցախի, նաև Հայաստանի համար տարբեր նշանակության խնդիրներ, իրականացրել է ռազմավարական նշանակության մի քանի նախագծեր: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ գնահատականները, անշուշտ, տարբեր են, տարբեր են նաև մոտեցումները, թե արդյո՞ք Հայաստանի իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքը կամ անվստահությունը պետք է տարածել նաև «Հայաստան» հիմնադրամի վրա: Եվ պետք է արձանագրել, որ այս հարցը տարիների, հիմնադրամի գործունեության քառորդ դարի ընթացքում ավելի ու ավելի նշանակություն է ստացել, իսկ դրա շուրջ մտորումներն ու այսպես ասած համազգային եզրահանգման գալու անհրաժեշտությունը դարձել է ավելի հրատապ:

Ակնառու է, որ քառորդ դարի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը շոշափելիորեն հեռացել է համահայկականության գաղափարից, այդ առումով ունեցել է ոչ թե էվոլյուցիա, այլ ռեգրես, հիմնադրամը ոչ թե մեծացրել է հանգանակությունների ընդգրկումը, այլ հասել մի կետի, երբ համահայկական հանգանակության զգալի մասը կազմում է ընդամենը խոշոր նվիրատուների մասնաբաժինը: Այս ամենը, անկասկած, պայմանավորված է խնդիրների մի ամբողջ համալիրով, որի լուծման ճանապարհին առաջ գնալու համար առանցքային հարցը թերևս դա է՝ նույնացնե՞լ հիմնադրամը Հայաստանի իշխանության հետ, տարածե՞լ Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքը կամ մոտեցումը Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ, թե՞ ոչ: Երբ Հայաստանի անարդյունավետ կառավարումով աչքի ընկնող տնտեսա-քաղաքական «էլիտան» գլխավորում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, երբ համահայկական հանգանակությունները հաճախ գործածվում են պարզապես իշխանության քարոզի համար, ապա անկասկած ոչ միայն գայթակղությունն է մեծանում հիմնադրամը իշխանության հետ նույնականացնելու և համապատասխան վերաբերմունք ունենալու, այլ նաև, այսպես ասած, արդարացի հիմքերը:

Մյուս կողմից սակայն, վերջին հաշվով այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հայությունը պետք է երես թեքի Հայաստանից՝ պետություն, պետականություն Հայաստանից, որովհետև նույն «էլիտան» առավել ուղիղ և անմիջական կառավարում է Հայաստանը: Մինչդեռ Հայաստանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամենևին տարբեր բաներ չեն: Հիմնադրամը Հայաստանի, հայկական պետականության մի մասն է, և հետևաբար հայությունը որքան պատասխանատվություն պետք է ունենա պետության հանդեպ, նույնպես պատասխանատվությամբ էլ թերևս պետք է վերաբերի հիմնադրամին, անկախ իշխանությունից:

Ի վերջո իշխանությունն անցողիկ է, Հայաստանն է մնայուն, հայկական պետականությունը, ըստ այդմ դրան ուղղված գործողությունները: Բայց այստեղ էլ թերևս հանգում ենք հիմնարար մեկ այլ, առավել կարևոր խնդրի՝ իսկ հայությունը պատասխանատվություն զգո՞ւմ է, ունի՞ այդպիսի ցանկություն Հայաստան պետության հանդեպ, թե՞ կա միայն հուզական, զգայական վերաբերմունք: Ահա այդ հարցն է, որի պատասխանը խոշոր հաշվով բացակայում է արդեն 25 տարի, անկախ պետականության վերականգնումից ի վեր, երբ ձևակերպված չէ առ այսօր, թե ինչ է այդ պետականությունը համայն հայության համար: Ինչի մասին է իհարկե խոսքը, եթե 25 տարիների ընթացքում ձևակերպված չէ նաև, թե ինչ է պետականությունն անգամ հայաստանցիների մի հոծ մասի համար: Սակայն մենք չենք կարող մտածել առաջընթացի, առավել ևս համահայկական ներուժի բարձր ՕԳԳ մասին, եթե չենք ձևակերպել հայկական պետականության նշանակությունը համայն հայության համար, եթե հայության համար հստակ չէ, թե ինչ է տալիս, ինչ է ապահովում հայկական պետությունն իրեն՝ ասենք ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որևէ այլ պետությունում ապրող, այդ պետության քաղաքացի հանդիսացող հայերին:

Ամենախնդրահարույցն իհարկե այն է, որ չկա ոչ միայն ձևակերպված այդ իմաստը, չկա նաև այն փնտրելու, ձևակերպելու գործընթաց, որի վերջում կարող էր նշմարվել հնարավոր պատասխանի տարբերակը: Այդ իմաստով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա համահայկական հանգանակությունները խոշոր հաշվով վերածվում են հայկական անկախ պետականության գոյության պայմաններում համահայկական լրջագույն խնդրի պարբերական ախտորոշման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում