Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ

Այսուհետ զբոսաշրջային ամենահայտնի ուղղությամբ` դեպի Գառնի և Գեղարդ հնարավոր կլինի ուղևորվել առանց հսկա փոսեր շրջանցելու։ Ողջաբերդին հարող ավտոճանապարհի սողանքային 1,8 կմ հատվածը բարեկարգվել ու նորոգվել է. մի քանի օրից նաև գծանշումները կլինեն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Բայց գլխավորն այն է, որ այս ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ. 2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։

«Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի նշված 1,8 կմ հատվածին տրվի հատուկ կարգավիճակ, և ամբողջ տարվա ընթացքում սողանքային երևույթներից խուսափենք ու հարմարավետ ճանապարհ ունենանք»,-նշեց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:

Մինչև Գեղարդ տանող ճանապարհին հինգ սողանքային գոտիներ կան, այս հատվածն ամենաերկարն է, մնացածները համեմատաբար ավելի կարճ են՝ 20, 30 կամ 50 մետր, այդ իսկ պատճառով հիմնական ուշադրությունը կենտրոնացված է այս 1,8 կմ-ին։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը, նախարարին ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեց, որ որպես շինաշխատանքների սկզբունք՝ ընտրվել է թեթև ծածկի տեսակը, քանի որ ասֆալտի ծանր ծածկն օժանդակում է սողանքային երևույթների զարգացմանը:

Նախատեսվում է հիմնանորոգել նաև ճանապարհին հարող կիսաքանդ հենապատը, որը ևս, այսպես կոչված, «հոսող հողերի» հետևանքն է։ Եթե այս տարի եղանակային պայմանները թույլ չտան, անվտանգության նկատառումներով կհեռացվեն բոլոր պոկված քարերը, իսկ հենապատի հիմնանորոգման աշխատանքները կտեղափոխվեն մյուս տարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում