Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կասկածում է, որ վաղը Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի: Փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ու «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ նա այսպես բացատրեց իր տեսակետը. «Հայաստանի իմիջի, պատվի հետ կապված լուրջ առաջընթաց է ակնկալվում: Մեր վասալային կեցությունից դուրս գալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ռեսուրսները կմեծանան, որը անմիջապես կանդրադառնա և քաղաքական, և տնտեսական գործընթացների վրա»:
Իր զեկույցը վերաբերվում էր Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Համաձայնագրում ամրագրված է` հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում, կողմերը հասկանում են, որ կարգավորմանը պետք է շուտ հասնել, զերծ մնալ ուժի սպառնալիքից, կիրառումից, հարգել պետությունների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:






































