Thursday, 06 06 2024
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան

Թուրքիայի և Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին ինչպե՞ս եք պատկերացնում, երբ նրանց միջև առկա է փակ սահման. Մարկեդոնով

ԽՍՀՄ տարածքում և՛ Մաքսային միությունը, և՛ Եվրասիական միությունը չեն գտնում միանշանակ վերաբերմունք, տարբեր երկրներ տարբեր ակնկալիքներ ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով ՄՄ-ի ընդլայնմանը Բելառուսի և Ղազախստանի դեմ լինելու փաստը:

Նա նշեց, որ որևէ ինտեգրացիոն նախագիծ չի առաջանում որպես «աբստրակցիա»: Ըստ նրա՝ շատերը կարծում են, որ երկրները սկսում են մասնակցել ինտեգրացիոն նախագծերին, որպեսզի «ուղղակի միանան», այնինչ յուրաքանչյուր երկիր ունի իր հետաքրքրությունը և ցանկացած ինտեգրացիոն գործընթաց (կարևոր չէ՝ դա կլինի եվրասիական, թե եվրոպական) միշտ համաձայնեցման բարդ մեխանիզմ է՝ ազգային և ընդհանուր հետաքրքրությունների տեսանկյունից: Ուստի, նրա խոսքով, Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումը սպասելի էր: Ավելին, Մարկեդոնովի համոզմամբ, տարօրինակ կլիներ, որ բոլոր երկրները բարեկամաբար «մեկ»-ի կողմնակիցը լինեին:

«Նման միավորում կարող է լինել երևի թե միայն ԽՍՀՄ-ի շրջանակում»,- նկատեց նա: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի պարագայում որոշիչ կլինի, թե ինչպիսի փաստարկներ կօգտագործվեն արդյունքում, և ինչն ավելի ծանրակշիռ կլինի:

«Գիտե՞ք, թե որոնք են ՄՄ պլյուսներն ու մինուսները: Պլյուսն այն է, որ կա դոմինանտ մեկ պետություն, դա ՌԴ-ն է: ԵՄ-ի դեպքում դոմինանտ են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, այս պարագայում դժվար է գտնել հավասարակշռություն, իսկ ՌԴ-ի դեպքում ավելի պարզ է այդ հարցը:Ինչ-որ իմաստով էլ բարդ է, քանի որ ստացվում է, որ նրա վրա է ընկած պատասխանատվությունը ՄՄ-ում և՛ հաջողությունների, և՛ տապալումների համար»,- ասաց նա՝ չբացառելով, որ ՄՄ-ին կարող է սպառնալ նաև տապալման սցենարը:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հարցը ժամանակավորապես հետաձգվի, նա պատասխանեց, որ դա ևս բացառել չի կարելի: Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ ՌԴ-ն ձգտելու է, որպեսզի կոշտ հերքում չլինի այս իրավիճակում, կփորձի խուսափել միանշանակ պատասխաններից:

«Նույնիսկ նախկին ԽՍՀՄ տարածքում և՛ Մաքսային միությունը, և՛ Եվրասիական միությունը չեն գտնում միանշանակ վերաբերմունք: Տարբեր երկրներ տարբեր ակնկալիքներ ունեն: Հետխորհրդային տարածություն մտնելը ռիսկային քայլ էր, պետք է սկսել գործ ունենալ լուրջ խնդիրների հետ, որոնք այդ տարածքում կան: Բայց ՄՄ-ի նպատակն է ստեղծել մի բան, որն աշխատող կլինի, որ ռեալ առաջընթաց և հնարավորություններ ստեղծվեն, բայց այդ աշխատող մեխանիզմն այսօր չկա, իսկ ինչո՞ւ պետք է լինի, երբ մինչև վերջ պարզաբանված չեն նպատակները: Ցանկացած բան ձևավորվում է հստակ նպատակաուղղվածության պարագայում, իսկ դա դեռ քննարկման փուլում է: Մենք պետք է այդ հարցը կարգավորենք»,- տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանը:

Անդրադառնալով Թուրքիային ՄՄ-ում ներգրավելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկին՝ նա ասաց, որ «դա բացառված է և վե՛րջ»: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և դա արդեն ծանրակշիռ փաստարկ է: Օրերից մի օր Թուրքիան հանգելու է եվրոպական ինտեգրացիայի: Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանային տերություններ են, ունեն մրցակցային կետեր, եկեք դրա մասին ևս չմոռանանք: Թուրքիայի և Հայաստանի միասին անդամակցությունը ՄՄ-ին ինչպե՞ս եք պատկերացնում, երբ Թուրքիան և Հայաստանը փակ սահմաններ ունեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում