Wednesday, 08 05 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի

Իշխանության ստորաքարշությունը. երբ հերոսին գնահատում են միայն խոսքով…

Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը»: Սերժ Սարգսյանը ոչինչ չի չափազանցել և ուղերձի մակարդակում ըստ արժանվույն գնահատել է անկախության գաղափարական մարտիկի անուրանալի դերը Արցախյան պատերազմում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Լեոնիդ Ազգալդյանը մեր հասարակության կողմից ամենասիրված հերոսներից մեկն է, և հաստատ նախագահական ուղերձները չեն, որ պետք է ձևավորեն նրա հանրային ընկալումը, կերպարը:

Սերժ Սարգսյանն ավելի ճիշտ կաներ, որ Ազգալդյանի կերպարն արժևորեր իր կուսակցական միջավայրում, օրինակ՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների մոտ, ովքեր փաստորեն հակադրվել են իրենց առաջնորդի տեսակետին և մերժել են Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերանվանելու «Ելք» խմբակցության առաջարկությունը:

Մյուս կողմից՝ խիստ կասկածում ենք, որ ՀՀԿ ինչ-որ մակարդակում որևէ մեկը հանդգներ հակադրվել Սերժ Սարգսյանին: Մնում է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, հերոսներին արժևորում են միայն նրանց տարեդարձի կամ նահատակության օրերին, այն էլ՝ բաժակաճառի, քարոզչության, PR-ի մակարդակում, իսկ երբ բանը հասնում է փողոց անվանակոչելուն, Տարոն Մարգարյանից մինչև Սերժ Սարգսյան ճգնում են Պուտինին կամ նույնիսկ ռուսաստանցի միջակ փորձագետի համոզել, որ հատկապես իրենք Լենինգրադյան փողոցը «պաշտպանեցին» Լեոնիդ Ազգալդյանի «հարձակումից»:

Լենինգրադ անունով քաղաք Ռուսաստանում վաղուց չկա, բայց մերոնք ատամներով պաշտպանում են Լենինգրադյան փողոցի «թասիբը»՝ հեղափոխության մեծ առաջնորդի, ավելի հավանական է՝ Պուտինի խաթր, որ ռուսական ցարը նկատի, թե Հայաստանի իր նազիր-վեզիրներն ինչպիսի պատկառանքով են վերաբերվում իր ծննդավայրի հին ու նոր անուններին:

Հետաքրքիր է, երբ քննարկվում էր Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով կոչելու հարցը, իշխանությունները չէի՞ն հիշում, որ նա գրել է մեր ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը, թե՞ բացառությամբ մեկ օրվա՝ տարվա մյուս բոլոր օրերին իշխանությունների համար հերոս է Պուտինը, որովհետև Հայաստանի «ասողն» է: Եթե այդպես է, մեր իշխանություններն ինչո՞ւ են նեղանում, որ ռուսները Գարեգին Նժդեհին ֆաշիստ են համարում՝ պահանջելով Երևանից հեռացնել նրա արձանը: Ռուսները Նժդեհի հարցով պարզապես մի թեթև նվաստացնում են ՀՀԿ-ին: Եթե շատ ուզեն, Նժդեհի արձանը կհանվի՝ ճիշտ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցը չի անվանակոչվում Լեոնիդ Ազգալդյանի անունով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում