Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հայրենասիրությունը պետք է միավորի յուրաքանչյուրիս. վարչապետը՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը ողջունել և շնորհավորել է շրջանավարտներին՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Իր խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Շուրջ 270 երիտասարդներ կրում են «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտի կոչումը: Լիահույս եմ, որ դպրոցը կշարունակի լավագույն կադրեր պատրաստել մեր երկրի քաղաքական դաշտի համար: Սա չափազանց կարևոր ֆունկցիա է մեր երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ են առողջ քաղաքական մշակույթի ձևավորում և կայացում՝ հիմնված հանդուրժողականության, կառուցողական բանավեճի, խոսքի և փաստարկների բովանդակային արժեքի վրա: Առանց այս՝ նշված քաղաքական մշակույթի անհնար է պետական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն, երկարաժամկետ զարգացումը և հասարակության համերաշխության ապահովումը:

Առողջ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնադիրների, բանախոսների և ձեր՝ ավարտած կադրերի, իմ պատկերացմամբ, գլխավոր ֆունկցիաներից մեկն է և պետք է լինի: Ողջունելի փաստ է, որ դպրոցի շրջանավարտների կազմը բազմազան է՝ պետական ծառայողից մինչև ուսանող, դասախոսից մինչև գործարար: Ողջունելի է նաև, որ դպրոցը բաց է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, այլ նաև բոլոր քաղաքացիների՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Քաղաքական գործունեությունը, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, ծանր աշխատանք է, հաճախ արտաքինից անտեսանելի, ուժերի գերլարում, մաքսիմալ նվիրվածություն, անքուն գիշերներ պահանջող ապրելակերպ է: Շատ հաճախ ժամանակ չի մնում ընտանիքի հետ հանգիստ անցկացնելու, ընկերների և բարեկամների հետ շփվելու, զբաղվելու սեփական նախասիրություններով: Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, իսկ ես որքան հասկանում եմ՝ շատերը որոշել են, ապա առաջարկում եմ իմանալ ու զինվել մեծ կամքի ուժով և պատրաստ լինել անմնացորդ նվիրվել ձեր ընտրած ուղուն: Բայց այդ ամենի մեջ կա մի անգնահատելի հաճույք՝ մասնակից լինել երկրի շինարարությանը, անձնական լուման ներդնել պետության զարգացման և հզորացման գործում: Եվ եթե հաջողվում ես, դրանից մեծ բավարարվածություն գոյություն չունի: Իրականում երկու խոսքով ուզում եմ այս հարցին անդրադառնալ. շատ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են բիզնեսում և այլ ոլորտներում հաջողակ մարդիկ գալիս զբաղվելու քաղաքականությամբ, երբ ամբողջ օրը դու տեսախցիկների առաջ ես, որևէ անձնական բան չունես: Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի գերագույն հաճույք, քան կարողանալ պետք լինել և իր պետք լինելն զգալ, չկա: Քաղաքականությունը պահանջում է նաև գիտելիքների ու հմտությունների լայն սպեկտր, պահանջում է երբեք չդադարել քո վրա աշխատել, սովորել և ձեռք բերվող աշխատանքային փորձի հիման վրա կիրառել այն պրակտիկ կյանքում:

Մեր բոլորիս գլխավոր նպատակն է մեր երկրի զարգացումը և հզորացումը: Դրան հասնելու համար միշտ պետք է պահպանենք մեր «ես»-ը, և անմնացորդ նվիրվենք մեր երկրին, որին բոլորս ծառայում ենք կամ պատրաստվում ենք ծառայել: Մեր երկիրը կառուցվել և կայացել է մեր ազգի հայրենասեր անհատների շնորհիվ, և հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները: Ուզում եմ կրկին ձեզ ողջունել, շնորհավորել, հաստատել, որ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված նախաձեռնությունում, արձանագրել, որ իրականում շատ մեծ սպասելիքներ ունենք ձեզնից, որ դուք նոր շունչ, նոր համուհոտ կմտցնեք այս ամենի մեջ, որի անհրաժեշտությունը յուրաքանչյուր պահին զգացվում է, իսկ այս պահին՝ գուցե մի քիչ ավելի: Համոզված եմ, և հուսով եմ, որ դուք այս դասընթացներից, այս դպրոցից և այս շփումներից ստացել եք բովանդակություն, և ձեր մեջ կուտակվել է մեծ էներգիա, որն ուզում եք կիրառել մեր կյանքում: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հաջողություն և լավ տրամադրություն»:

Վարչապետ Կարապետյանն անհատապես դպրոցի երկրորդ հոսքի բոլոր՝ 170 շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում