Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Հայաստանի եվրաինտեգրացիայի գլխավոր ռիսկը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի աղմուկ հանած անդրադարձը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարին, ագրեսիվ գնահատականը Հայաստանում Նժդեհի արձանի տեղակայմանը, առավել ևս, երբ այն արդեն անցած պատմություն է, վերստին բարձրացրին կամ հրատապ դարձրին մտահոգությունը, որ համաձայնագրի ստորագրումը կարող է արժանանալ 2013-ի ճակատագրին:

Բանն այն է, որ ՌԴ ՊՆ-ին պատկանող հեռուստաալիքը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը ներկայացնում է գրեթե ֆաշիզմի կոնտեքստում, որպես հակառուսական քայլ: Իհարկե, հետո արդեն, մի քանի ժամ անց, կայքի անդրադարձի, այսպես ասած, համացանցային տարբերակը հեռացվել է «Յութուբից», սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնում է, առավել ևս, որ չկա պաշտոնական որևէ պարզաբանում, թե ինչու է դա տեղի ունեցել: Եվ քանի դեռ նստվածքը մնում է ու չկա պաշտոնական պարզաբանում, անդրադարձի համացանցային տարբերակը հեռացված լինելով հանդերձ՝ դրա առաջացրած հարցերն ու մտահոգությունները շարունակում են լինել և թերևս՝ առավել ուժգնանալ:

Կարո՞ղ է արդյոք Մոսկվան հերթական անգամ խափանել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Բայց չէ՞ որ մինչ այժմ ամեն ինչ հարթ էր, և կարծես թե Հայաստանը նաև լիովին հավատարիմ է ԵՏՄ առաջ ունեցած պարտավորություններին: Խնդիրը, սակայն, այն է, որ ի դեմս Ռուսաստանի՝ մենք գործ ունենք մի պետության հետ, որն իր կառուցվածքով լինելով, այսպես ասած, դեմոկրատական, իր էությամբ մաքուր ցարական պետություն է, որտեղ որոշումները կայացվում են ըստ այն տրամաբանության, թե ով ավելի շուտ կմտնի ցարի մոտ կամ ով կմտնի վերջինը: Սա, իհարկե, փոքր-ինչ պարզունակացված բնորոշում է, սակայն խնդրի էությունը դրանից չի փոխում:

Անշուշտ, ամեն ինչ կախված է Պուտինի որոշումներից: Պուտինն անկասկած լուրջ մարդ է և որոշումները չի կայացնում ոտքի վրա, բայց խնդիրն այն է, որ նրա որոշումները մեկ անգամ չէ, որ ոտնատակ են տվել Հայաստանի շահերը: Նա, օրինակ, կայացրել է այնպիսի որոշումներ, որոնք էական դեր են ունեցել, օրինակ, Արցախի դեմ ապրիլյան ադրբեջանական ագրեսիան կամա թե ակամա, ուղղակի թե անմիջականորեն խրախուսելու հարցում: Եվ ուրեմն, եթե կայացվել են այդպիսի որոշումներ, ապա բացարձակապես զարմանալի չի լինի, եթե հանկարծ կայացվի նաև հարաբերականորեն անմեղ թվացող Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացն, այսպես ասած, կասեցնելու ուղղությամբ: Այստեղ, սակայն, կանգ առնենք՝ Մոսկվայի դիրքորոշմանը, հնարավոր ռիսկերին, հնարավոր մոտիվացիաներին կամ այսպես ասած՝ հակամոտիվատորներին դեռևս առիթ կլինի անդրադառնալու, և առիթներ եղել են նաև նախկինում: Ստեղծված իրավիճակը այստեղ առիթ է անդրադառնալու մեկ այլ խնդրի՝ ոչ պակաս կարևոր, իսկ գուցե ամենակարևոր:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացում շարունակաբար նայելով Մոսկվայից եկող կամ գալիք հնարավոր վտանգներին, դիտարկելով, թե ինչով կարող են պայմանավորված լինել դրանք, քննարկելով, գնահատելով, թե արդյո՞ք կլինեն խանգարող հանգամանքներ, արդյո՞ք Երևանը տեղի կտա հերթական անգամ, մենք հերթական անգամ չենք նկատում մի առանցքային հանգամանք՝ Հայաստանում եվրաինտեգրացիա երևույթի քաղաքական պլատֆորմի սոցիալական և հայեցակարգային բազայի բացակայությունը, պլատֆորմի բացակայությունն ընդհանրապես: Հայաստանում եվրաինտեգրացիայի կողմնակիցները, մեղմ ասած, 20-30 մարգինալներ չեն, և առավել ևս 2000-3000 չեն:

Շաբաթներ առաջ հրապարակվեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային գործակցության կենտրոնի իրականացրած հարցումը, որի համաձայն ԵՄ-ի հետ հարաբերության խորացմանը կողմ էր արտահայտվել քաղաքացիների մոտ 60 տոկոսը: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, բանը լոկ հարցումը և դրա տվյալը չեն: Եվ պատկերն էլ ամենևին նոր չէ: Եթե Հայաստանում եվրաինտեգրացիայի կողմնակիցները հանրության շրջանում չկազմեին պատկառելի թիվ, եթե նույնիսկ ոչ 60, բայց ոչ պակաս 35-40 տոկոսից համեստ հաշվարկով, ապա կասկած չկա, որ 2013 թվականի Ասոցացումը չէր ընդհատվի քաղաքական ճնշման, շանտաժի և սպառնալիքի միջոցով, որ տեղում էր ռուսական բոլոր քարոզչամիջոցներից: Դրա փոխարեն, պարզապես կկազմակերպեին իշխանության քաղաքականության ու եվրաասոցացման դեմ զանգվածային բողոքի ակցիաներ, որն, այսպես ասած, լիովին մաքուր կպահեր Ռուսաստանին և Մոսկվային զերծ կպահեր Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության մեղադրանքներից: Բայց Մոսկվան դեռևս 2013-ին չէր գտել հասարակական հենարան այդ հարցում:

Խնդիրը, սակայն, այն էր, որ 2013-ին չէր գտնվել քաղաքական ուժ կամ քաղաքական էլիտա, որը կստանձներ եվրաինտեգրացիայի քաղաքական պլատֆորմը կազմավորելու հանձնառություն և պատասխանատվություն՝ համակարգելով սոցիալական բազան և տալով այդ ամենին քաղաքական հայեցակարգի, քաղաքական հոսանքի բնույթ, ձևավորելով քաղաքական-գաղափարական բևեռ: Եվ եթե լիներ նույնիսկ 30-40 տոկոսանոց այդ բևեռը, ապա որպես պետություն Հայաստանի կենսունակությունը, անգամ անորակ իշխող «էլիտայի» պայմաններում կլիներ բոլորովին այլ աստիճանի վրա, բոլորովին այլ օգտակար գործողության գործակցով:

Այդ ուժը կամ էլիտան չկա առ այսօր, և գործնականում հենց դա է, այսպես ասած, էկզիստենցիալ ռիսկը, որ առկա է Հայաստանի եվրաինտեգրացիայի, եվրոպական քաղաքականության ճանապարհին թե՛ այսօր, թե՛ ընդհանրապես: Մնացյալ ռիսկերը, այդ թվում՝ ռուսական ծագման, դրա եթե անգամ հետևանք չեն, ապա զգալիորեն կենսունակ են դառնում դրա բացակայության հետևանքով: Եվ այդ էկզիստենցիալ ռիսկը Հայաստանում պահպանվելու է անգամ նոյեմբերի 24-ին համաձայնագրի բարեհաջող ստորագրումից հետո, որովհետև ստորագրումից հետո ամեն ինչ ոչ միայն չի ավարտվում, այլ նոր է սկսվում՝ մասնավորապես համաձայնագրի իմպլեմենտացիայի, այսինքն՝ իրականացման գործընթացի տեսքով: Հետևաբար՝ այդ փուլի համար էլ պահպանվելու են էկզիստենցիալ ռիսկից բխող կամ դրա առկայության վրա մակաբուծող արտաքին ու ներքին մյուս ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում