Վանաձորում ստեղծված քաղաքական իրավիճակի գնահատականը իրականում տվեց Սահմանադրական դատարանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ այժմ տեղի ունեցողը Սահմանադրական դատարանի վճիռը խեղաթյուրելու նախանշաններ են. «Իրավազոր չեն կայացված բոլոր նիստերը, հետևաբար կառավարությունը պարտավոր է լուծարել Վանաձորի ավագանին և նշանակել նոր ընտրություններ»:
Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք գրավոր նամակով այսօր դիմելու են կառավարությանը՝ նրան շանս տալով կյանքի կոչելու ՍԴ վճիռը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































