Friday, 12 06 2026
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է

Ներդրումային գումարները «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում յուրացվում են, փոխհատուցում է ՀՀ կառավարությունը

Տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկ է ներկայացրել, որպեսզի պետական բյուջեից ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսական ընկերությանը տրամադրել 308 մլն դրամ սուբսիդիա։ Իսկ պատճառն այն է, որ երկաթուղիները ուղևորափոխադրում իրականացնելիս, վնասով է աշխատում։ Կոնցեսիոն համաձայնագրով նախատեսված ընկերությունը չի կարող սակագին բարձրացնել, արդյունքում Հայաստանը իր հարկատուների հաշվին պարտավորվում է փոխհատուցել ռուսական ընկերության կրած վնասները, որոնք մեծամասամբ սխալ մարկետինգային քաղաքականության արդյունք են։

Ավելին, վերջերս «Առաջին լրատվական»-ը գրեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը բավական հեշտ միջոց է գտել ավելի մեծ վնասներ ցույց տալու համար, որպեսզի Հայաստանի կառավարությունն էլ սուբսիդավորի և փոխհատուցի վնասի չափը։ Մասնավորապես մենք գրել էինք, որ ընկերության ղեկավարության հրահանգով վաճառված տոմսերը չեն գրանցվում, հաշվետվություններում, հատկապես ուղևորափոխադրումների մասով, միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տրվում։ Վերջերս ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ ստուգում էր իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում, առանց տոմսի, 150 ուղևոր էր հայտնաբերվել։ Այս ստուգումը, սակայն, իրավական որևէ գնահատականի չէր արժանացել, և միակ հետևանքը եղել է այն, որ տոմսավաճառը աշխատանքից ազատվել էր։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում, բայց իրականում իրենք կրկնակի օգուտ են ստանում՝ և՛ վաճառված, բայց չգրանցված տոմսերի գումարն է գնում իրենց գրպանը, և՛ ՀՀ կառավարության սուբսիդավորած գումարը։

ՀԿԵ-ն վնասով է աշխատում՝ սկսած 2011 թվականից։ Ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը. 2011՝ 167 մլն ՀՀ դրամ, 2012՝ 155 մլն ՀՀ դրամ, 2013՝ 328 մլն ՀՀ դրամ, 2014՝ 536․5 մլն ՀՀ դրամ, 2015՝ 496․5 մլն ՀՀ դրամ, 2016՝ 588.4 մլն դրամ։ Այսինքն՝ 2011-2016 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է։ Միայն, փաստորեն, հավանաբար բարձրացված աղմուկից հետո է, որ 2018-ի համար նախատեսված սուբսիդավորման գումարի չափը սահմանվել է 308 միլիոն դրամ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության նախկին պետ Արսեն Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբսիդիան նորմալ է, դա նախատեսված է պայմանագրով, այդ կարգը գործում է նաև այլ երկրներում։ «Վնասի հատուցման գործընթացը, սուբսիդավորումը սահմանված է պայմանագրով։ Ամենամեծ չափը 30 տոկոսն է, որից ավելի կառավարությունը այլևս չի փոխհատուցի։ Հիմա մենք մոտեցել ենք ամենամեծ մարժային։ Եվ եթե չեմ սխալվում, սուբսիդավորումը գործելու է մինչև 2028 թվականը։ Այլ հարց է, որ երկաթուղին բավարար միջոցներ չի ձեռնարկել, որ իր վնասները նվազեն։ 60 միլիոն դոլար ծախսում է շարժակազմի վրա, բերում այն և դեռ չեն էլ շահագործել, կարող էին այնպես անել, որ այդ գումարը ուղղվեր իրենց վնասներին։ Այն, որ կորուստի տոկոսը չի իջնում, նշանակում է, որ անարդյունավետ մենեջմենթ է իրականացվում»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ տարեցտարի սուբսիդավորման գումարի ավելացումն ունի օբյեկտիվ պատճառներ, բայց կան նաև սուբյեկտիվ հանգամանքներ։ Մասնավորապես, որ ընկերությունում իրականացված ներդրումները նպատակին չեն ծառայել։ «Ներդրումային փողերը պարզապես գողացվել են, յուրացվել են հատկապես Ռեբեցի և Վայկոյի կառավարման տարիներին»,- ընդգծեց Մկրտչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում