Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը` կեղծ օրակարգերի պատանդ

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսում իր առանձնատանը, որը երկուշաբթի կշարունակի արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց․ պատճառը, ըստ նրա, այդ կառույցի «հակասահմանադրական» վարքագիծն է։

Հայրիկյանը վկայակոչում է Սահմանադրության 202-րդ հոդվածը և պնդում է, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու օրակարգով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի` 200 հազար ստորագրություն հավաքելու պարագայում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ հղում անելով «Հանրաքվեի մասին» գործող օրենքին։

Բանն այն է, որ նոր Սահմանադրության այն հոդվածը, որը հիշատակում է Հայրիկյանը, դեռ ուժի մեջ չի մտել: ԱԻՄ-ն այլընտրանքային Սահմանադրություն է առաջարկում, որը, Հայրիկյանի խոսքերով, բացարձակ ժողովրդավարության հաստատում է ենթադրում: Հայրիկյանի առաջարկության բովանդակությանը նույնիսկ անիմաստ է անդրադառնալ, որովհետև տուրք ենք տալու կեղծ օրակարգին, որը որևէ աղերս չունի Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հետ: Ոչ երեկ, ոչ այսօր Հայաստանի պրոբլեմները Սահմանադրության որակի, կառավարման համակարգերի մեջ չեն, այլ` հակասահմանադրականության:

Եթե քաղաքական որևէ առաջարկ չի ենթադրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարում, ինքնին ակտուալ չէ, եթե նույնիսկ մասնագիտորեն գրագետ է ձևակերպված: Մեր քաղաքական ուժերի պրոբլեմն ադեկվատության բացակայությունն է, ինչի հետևանքով հասարակությունն ավելի է օտարանում քաղաքականությունից: Օրինակ` հասարակությանը շատ դժվար է բացատրել, թե ինչու է Հայրիկյանն այսօր հացադուլ հայտարարում կամ, ի վերջո, ի՞նչ է նրա ուզածը: Կամ Հայաստանում այնքան է էժանացել հացադուլի ինստիտուտը, որ անգամ բարոյական հետևանք չի հարուցում, էլ չենք խոսում քաղաքական հետևանքների մասին:

Մյուս կողմից` հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում օբյեկտիվորեն չի կարող գործել, եթե անգամ ԿԸՀ-ն Հայրիկյանին համապատասխան ձևաթուղթ տրամադրի, որովհետև ընտրությունների ինստիտուտը չի գործում և քաղաքական ուժի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, առաջին հերթին, հասարակությանը գործոն դարձնելը: Հայրիկյանի օրակարգով դա հնարավոր չէ:

Մյուս կողմից` այսօր Հայաստանում, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, չկա քաղաքական այլ ուժ` խորհրդարանում կամ դրանից դուրս, որ կարողանա 200 հազար ստորագրություն հավաքել` հանրաքվե նախաձեռնելու համար: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանրաքվեի անհրաժեշտություն առանձնապես չունեն, ըստ այդմ` հանրաքվեի սահմանադրական դրույթը եվրոպացիների ականջը շոյելու համար է: Մի քանի ժամից Հայրիկյանի հացադուլը մեկնարկելու է: Թերևս տեղին կլինի, որ նա հացադուլը սկսի` այն դադարեցնելու «համազգային հորդորի» փաստաթուղթը ձեռքին: Վաղը այդ «հորդորի» կարիքը Հայրիկյանը շատ է ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում