Լայն հաղորդակցության պայմաններում բոլոր ալիքները փակելն անհնարին է, համապատասխանաբար, շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը՝ ընտանիքի անդամները, ընկերները, շատ զրուցեն այդ մարդկանց հետ այն մասին, թե որքան վտանգավոր է ազարտային խաղերի պլանում կախվածության այդ տեսակը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին Սուրբ Երրորդություն մայր տաճարի երիտասարդական կենտրոնում ազարտային խաղերի հետ կապված հանդիպմանը։
Փոխնախարարը հավաքվածներին ծանոթացրել է օրինագծի հետ, որն առնչություն ունի ազարտային խաղերին։ Նրա խոսքով՝ այդ հարցերը խնդիր են ոչ միայն Վրաստանում, դրանց լուծման ուղիներ են փնտրում ողջ աշխարհում։
«Ելնելով այն բանից, որ հարցը վերաբերվում է անչափահասներին, ուսանողներին, դա էլ ավելի է բարդացնում այդ խնդրի էությունը»,-ասել է Լաշա Խուցիշվիլին։
«Այս օրինագիծը, որը ներկայացվել է խորհրդարանում, նախատեսում է առաջին հերթին, որ անչափահասները, ուսանողները, այդ թվում մինչև 21 տարեկան անձիք լիովին կկտրվեն ազարտային խաղերից, և դրա համար սահմանվում են մի շարք կարգավորումներ, որպեսզի այն արդյունավետորեն իրագործվի։ Բացի այդ, ներմուծվում է կախվածություն ունեցող անձանց ցուցակ»,-ասել է Խուցիշվիլին։ Նրա խոսքով՝ դրանից հետո ցուցակում հայտնված անձանց կարգելի մասնակցել ցանկացած տեսակի ազարտային խաղերի։