Saturday, 21 05 2022
Արցախում դրական են գնահատում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը՝ Արցախի ինքնորոշման իրավունքն ընդգծելու մասով
17:09
Վատիկանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, բայց մեկ պայմանով
Ինչ է սպասվում Բրյուսելում. Բայդենի նամակը Ալիևին
16:50
Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը
16:40
Կապկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ
16:30
Վուչիչը նախազգուշացրել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում սննդամթերքի մատակարարման խնդիրների մասին
16:20
Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ
16:10
Բայդենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահի հետ
16:00
Թուրքիայի ազգայնականների առաջնորդը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցումը «մարդկության դեմ հանցագործություն» է համարում
Միրզոյանն Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերը
15:40
Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ
Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով
2021- ի խորհրդարանական ընտրությունները տվել են բողոքի շարժման մասնակիցների հարցերի պատասխանները. Մհեր Գրիգորյան
15:10
ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է առաջարկել Հյուսիսային Կորեային ու Չինաստանին
Երևանը՝ մեծ սպորտի մայրաքաղաք․ Քանի մեդալ ակնկալել հայ բռնցքամարտիկներից
Դժբախտ պատահար Կոշի քարհանքում. 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:40
Թրամփը 110 հազար դոլարի տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
14:25
Եղանակը Հայաստանում – Մայիսի 22, 2022
14:20
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը
Ինչպե՞ս է, որ ԵՄ երկրներում ծանր վիրավորանքը քրեորեն պատժելի արարք է, իսկ ՀՀ-ում վիրավորանքի քրեականացումը համարվում է խնդրահարույց
14:05
ԱՄՆ Միչիգան նահանգում տորնադոյի պատճառով կան զոհ ու տուժածներ
ԱՄՆ-ի հետ հուշագիր ստորագրելը առաջին քայլն է. հիմա երկրորդ քայլը պետք է արվի
13:50
Շոտլանդիայում ուզում են գենդերային չեզոք դպրոցական համազգեստ ներդնել
Հանրությունը վեթինգ արել է, հիմա իշխանության հերթն է
Սուրբ Աթոռը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև շուրջ բանակցություններին․ Գալլագեր
Լրատվական դաշտում կատարվողը կարելի է համարել «ինֆոդեմիա»․ Նունե Սարգսյան
FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա- Երևան երթուղով
«Մեդիատեռորի» դեմ իշխանությունը սկսեց պայքարել սեփական ապատեղեկատվությամբ․ Հակոբ Կարապետյան
13:22
Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ակտիվացմանը

«Սեպտեմբերի 3»-ի ընտրությունը հարկադրված, բայց ճիշտ էր. կարող էր շատ ավելի վատ լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական հետազորտությունների Ժան Մոնեի անվան գերազանցության կենտրոնի պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր Եվգենի Տրոյիցկին:

ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ ՉԷ

– Պարոն Տրոյիցկի, հարցս ինտեգրացիոն երկու կառույցների՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև զուգահեռների մասին է: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված նոր համաձայնագրի մասին, որը ստորագրվելու է մոտ ժամանակներում: Հայաստանի ու Եվրամիության նման գործընկերությանը ինչպե՞ս են վերաբերվում Ռուսաստանի քաղաքական, փորձագիտական շրջանակներում և ընդհանրապես ԵԱՏՄ-ի երկրներում:

– Ինձ թվում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հարցը նախապես համաձայնեցվել է Եվրասիական միության գործընկերների և մասնավորապես Ռուսաստանի հետ, որովհետև միայն Ռուսաստանն այս հարցում ունի ինչ-որ դիրքորոշում և Ռուսաստանը, որքան ես հասկանում եմ, դեմ չէ այդ համաձայնագրին, ըդնհակառակը՝ դիտում է այն որպես որոշակի հնարավորություն, որովհետև այդ համաձայնագրի ստորագրումը կնշանակի, որ Եվրոպական միությունը անուղղակիորեն ճանաչում է Եվրասիական տնտեսական միությունը: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից այս հարցում խնդիր չկա:

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ

– Բայց մենք հիշում ենք 2013 թ. սեպտեմբերի 3-ի դեպքը, երբ Ռուսաստանը շատ կտրուկ արձագանքեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցություններին: Այժմ կարծում եք՝ Հայաստանի նման գործընկերությունը Եվրամիության հետ որևէ խնդիր չի՞ առաջացնում Ռուսաստանի համար: Ի դեպ, Ձեր կարծիքով՝ այս համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի՞ Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

– Առևտրի մասին դրույթները հանվել են նոր համաձայնագրից: Այս նոր փաստաթուղթը տնտեսական համագործակցության առումով զգալիորեն տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, որը պետք է ստորագրվեր 2013 թ.: Եվ այս համաձայնագիրը զգալի չափով խորհրդանշական բնույթ ունի: Այն չի փոխում ռազմավարական իրավիճակը, հետևաբար ռազմավարական վնաս չի հասցնում Ռուսաստանին: Տնտեսական վիճակը ևս էապես չի փոխում և չի շոշափում Ռուսաստանի տնտեսական շահերը:

ԿԱՊՈՂ ԿԱՄՈՒՐՋ՝ ԵՄ-Ի ԵՎ ԵԱՏՄ-Ի ՄԻՋԵՎ

– Հայաստանը հետևյալ գաղափարն է առաջ քաշում, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կարող է կապող կամուրջ դառնալ Եվրամիության և ԵԱՏՄ-ի երկրների միջև: Սա իրագործելի՞ գաղափար է, թե՞ պարզապես բարի ցանկություն:

– Ընդհանուր առմամբ սա լավ գաղափար է, այն իրագործելի է, պարզապես հարցն այն է, որ Հայաստանը կլինի չափազանց փոքր կամուրջ: Բայց ավելի լավ է ինչ-որ բանից սկսել: Ռուսաստանում բարյացկամորեն են դրան նայում, որովհետև Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Եվրոպական միությունը ճանաչի Եվրասիական տնտեսական միության գոյությունը: Տվյալ պարագայում Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի փաստը ցույց է տալիս, որ այդ ճանաչման գործընթացը սկսվել է:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ

– Իսկ ԵԱՏՄ-ի տարբեր երկրների միջև առկա լուրջ տարաձայնությունները, մասնավորապես խնդիրները Հայաստանի ու Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի միջև, կարո՞ղ են խոչընդոտել, որպեսզի այս կառույցն ընդհանրապես չկայանա: Ի վերջո, ո՞րն է այս նախագծի գլոբալ և աշխարհաքաղաքական նշանակությունը: Սա ռուսական շահերի սպասարկման հերթական գործի՞քն է: Որքանո՞վ եք համամիտ այն փորձագետների հետ, ովքեր ասում են, որ Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնման ծրագիր է: «Խորհրդային միություն» ասվածն, իհարկե, խիստ պայմանական է: Գլխավորը Ռուսաստանի գերիշխանության վերականգնումն է հետխորհրդային տարածքում:

– Ոչ, ես չեմ կարծում, որ Եվրասիական տնտեսական միությունը Խորհրդային միության վերականգման կամ վերածննդի ինչ-որ փորձ է: Խորհրդային միությունն այլևս հնարավոր չէ վերականգնել, ինչ ձևով էլ որ դա լինի: Եվ նույնիսկ այն փաստը, որ ինչպես դուք նշեցիք՝ խնդիրներ կան Հայաստանի ու Բելառուսի, Հայաստանի ու Ղազախստանի, Ղրղըզստանի ու Ղազախստանի միջև, այդ խնդիրները քննարկվում են, լուծվում են, ցույց է տալիս Խորհրդային միության և Եվրասիական միության տարբերությունը: Խորհրդային միությունում նման բան չկար, կարծես ընդհանրապես չկային տարաձայնություններ խորհրդային հանրապետությունների միջև: Եվրասիական միության կառուցվածքը շատ ավելի խճանկարային է, ցանցային և ճկուն: Այդ տարաձայնությունների առկայությունը ինչ-որ տեղ նաև նորմալ է: Դրանց որոշ դրսևորումները, իհարկե, շատ տհաճ են և աննորմալ, օրինակ, այն դեպքը, երբ Ղազախստանը 2016-ին պնդեց, որպեսզի գագաթնաժողովը Երևանից տեղափոխվի Մոսկվա: Բայց մյուս կողմից՝ տարաձայնությունների առկայությունն ինքնին առողջ փաստ է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՉԵՍ ՓԱԽՉԻ

– Այդուհանդերձ, դժվար է վիճել այն փաստի հետ, որ Ռուսաստանը գերիշխող դիրքեր ունի հետխորհրդային տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում և որո՞նք են դրա նպատակները:

– Նկատի ունեք, թե ինչի կհանգեցնի Ռուսաստանի գերակշռությո՞ւնը: Այն, իհարկե, առաջացնում է լուրջ իմիջային խնդիրներ, լուրջ խնդիրներ հանրային կարծիքի համար, Ռուսաստանի ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քայլ ընկալվում է կրկնակի, եռակի կասկածամտությամբ: Բայց մյուս կողմից՝ Ռուսաստանի գերիշխանությունը անխուսափելի է հետխորհրդային տարածության համար, Ռուսաստանը գերազանցում է մնացած բոլոր պետություններին՝ միասին վերցրած, և այս իրողության հետ հարկավոր է հաշտվել: Կփորձենք կառուցել ինտեգրման մեր ուրույն մոդելը, որտեղ այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսանա, որովհետև տվյալ պարագայում այլ ելք չկա: Ռուսաստանից ոչ մի տեղ չես փախչի: Մյուս երկրները կապված են Ռուսաստանի հետ կախվածության սերտ կապերով, բայց իրականում դա փոխադարձ կախվածություն է, որովհետև Ռուսաստանը նույնպես կախված է իր գործընկերներից և հարևաններից: Դա մի իրողություն է, որի վրա էլ պետք է կառուցվի Եվրասիական միությունը:

ՈՒԿՐԱԻՆԱՆ, ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂԻՆ

– Ուկրաինացի վերլուծաբաններից մեկը վերջերս նման տեսակետ հայտնեց, որ հետխորհրդային ցանկացած պետություն, որը կընտրի իրական զարգացման և ժողովրդավարության ուղին, ստիպված կլինի լքել հետխորհրդային ինտեգրացիոն կառույցները (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ), ինչպես եղավ Ուկրաինայի և Վրաստանի պարագայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:

– Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ: Կան նաև այլ օրինակներ, օրինակ՝ Ղրղըզստանը գնում է ոչ ավտորիտար ճանապարհով: Դա ժողովրդավարության շատ ինքնատիպ մոդել է. այնտեղ անցկացվում են մրցակցային ընտրություններ, խորհրդարանական հանրապետություն է, և ի դեպ, իշխանության փոխանցումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Դա չի խանգարում Ղրղըզստանին անդամակցել հետխորհրդային կառույցներին: Հայաստանը ևս շատ յուրօրինակ քաղաքական վարչակարգ ունի, բայց դիկտատուրա չէ: Այս երկիրը զարգանում է, և այստեղ ևս կան ժողովրդավարության և իրավական պետության տարրեր: Ուստի ես նման պնդում չէի անի: Նույն Ռուսաստանում էլ քաղաքական գործընթացները շատ տարբեր են ու հակասական: Այո, այսօր մենք տեսնում ենք Ռուսաստանի ներքին քաղաքականության կոշտացում, բայց դա անշրջելի երևույթ չէ: Քաղաքականությունը Ռուսաստանում ցիկլային ձևով է զարգանում: Այլ հարց է, թե որքանով է Ուկրաինան ժողովրդավարական երկիր: Սա նույնպես շատ վիճելի հարց է:

– Համենայնդեպս, Ուկրաինան ընտրել է եվրոպական զարգացման ուղին, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ կլինի ժողովրդավարություն:

– Ես կասեի՝ Ուկրաինան դեռևս եվրոպական ուղու ամենակզբում է, իսկ ընտրությունները, ինչպես նշեց գործընկերներից մեկը, ամեն օր կարելի է անցկացնել: Ուկրաինային էլ շատ հարցեր կան ուղղված՝ այդ թվում Եվրամիության կողմից: Ուկրաինայում վերջերս ընդունված կրթության մասին օրենքը կտրուկ քննադատության է արժանացել ԵՄ-ի շատ երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի, նաև Եվրոպայի Խորհրդի կողմից: Կոռուպցիայի մակարդակը ևս խիստ տարբերվում է եվրոպականից: Այնպես որ շատ բարդ հարց է, թե որտեղ կա և որտեղ չկա ժողովրդավարություն:

– Այս իմաստով Ուկրաինայի և Վրաստանի միջև մեծ տարբերություն կա: Երկու երկրներում էլ տեղի ունեցավ հեղափոխություն, երկուսն էլ որդեգրեցին եվրոպական զարգացման ուղին, բայց Վրաստանում իշխանափոխությունից հետո իրականացվեցին կոնկրետ բարեփոխումներ: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այո, Ուկրաինայում ավելի շատ խոսում են, քան գործում: Կարծում եմ՝ դա բացատրվում է այն հանգամանքով, որ տարբեր է մենթալիտետը, պատմական փորձը: Վրաստանը պետականության շատ խորը և մեծ ավանդույթներ ունեցող երկիր է: Ուկրաինայում պետականության նման ավանդույթներ չկան: Վրաստանը համեմատաբար փոքր երկիր է, բավական մոնոէթնիկ, միատարր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո Վրաստանի մաս չեն կազմում: Իհարկե, կա նաև Ջավախքը, բայց դա ևս էապես չի փոխում իրավիճակը: Իսկ Ուկրաինան տարածաշրջանային առումով շատ բազմազան է: Վրացիների ինքնությունը շատ ավելի հստակ է, բյուրեղացված, քան ուկրաինացիների ինքնությունը: Բացի այդ, այն հարվածը, որը ստացավ Վրաստանը 2008 թ., համեմատելի չէ այն ճգնաժամի հետ, որը մինչ օրս վերապրում է Ուկրաինան, ուստի Ուկրաինայի վիճակը շատ ավելի բարդ է: Ղեկավարների, առաջնորդների դերը ևս, իհարկե, շատ կարևոր է: Այդ իմաստով գուցե Վրաստանի բախտն ավելի շատ է բերել, քան Ուկրաինայինը:

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

– Վերադառնալով Հայաստանի հարցերին՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանը նման որոշում կայացրեց՝ միանալու ԵԱՏՄ-ին: Հիմնական փաստարկը հետևյալն էր, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը կարևոր է անվտանգության տեսանկյունից: Բայց մենք տեսանք, որ Հայաստանի անվտանգության ռիսկերը դրանից հետո ոչ թե պակասեցին, այլ ավելացան․ Ապրիլյան պատերազմը եղավ, Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Սա հարկադրվա՞ծ ընտրություն էր:

– Ես կհամաձայնեմ այդ գնահատականի հետ, որ ընտրությունը հարկադրված էր, որովհետև անկեղծ ասած՝ կարող էր շատ ավելի վատ լինել և՛ անվտանգության, և՛ տնտեսության ոլորտներում, այնպես որ, թեև ընտրությունը հարկադրված էր, այնուամենայնիվ ճիշտ էր:

– Իսկ այդ ընտրությունը մարտավարակա՞ն էր, թե՞ ռազմավարական:

– Ընտրությունը… ինչպես ասեմ…

– Դժվար հարց էր:

– Այո, շատ դժվար է պատասխանել, որովհետև շատ քիչ ժամանակ է անցել ընտրության պահից ի վեր: Այսպես ասենք՝ դա քաղաքական ընտրություն էր:

ՑԱՎՈՏ ՀԱՐՑ

– Եվս մի հարց հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում երկու երկրների միջև՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրները:

– Ես տեղյակ եմ, որ ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանի շատ ցավոտ հարց է ռուս-հայկական հարաբերությունների և հայ հանրության համար: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը ինչ-որ տեղ սխալ է: Մյուս կողմից՝ Ադրբեջանը, այսպես թե այնպես, կգտներ երկրներ, որտեղից կարելի է այդ զենքը գնել:

Ռուս-հայկական հարաբերությունների խնդիրն այն է, որ փոխգործակցությունը անվտանգության ոլորտում լրացվի իրական, ավելի սերտ, փոխշահավետ տնտեսական, հումանիտար համագործակցությամբ, ինչպես ասում են՝ «people to people» համագործակցությամբ: Երկու երկրները համագործակցում են, բայց այդ համագործակցությունը պետք է զարգանա և ամրապնդվի:

ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ

– Հայաստանը կարո՞ղ է ազդել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության վրա, որպեսզի դադարեցվեն զենքի մատակարարումները, որոնք ուղղակիորեն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության վրա:

– Ցավոք, ոչ: Ես չեմ տեսնում նման լծակներ: Պարզապես հարկավոր է աշխատել ռուսական կողմի հետ, համոզել նրան: Գուցե 2016 թ. հակամարտության բռնկումից հետո Ռուսաստանն ավելի զգուշավոր կգործի այս իմաստով:

ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ

– Այսօր ղարաբաղյան կոնֆլիկտն ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Կրկին բարդ հարց է:

– Այո, հարցը շատ բարդ է: Կարծում եմ, որ տարածաշրջանի ստատուս-քվոն, որն իհարկե, շատ երերուն է, այնուամենայնիվ պահպանվում է, և Ռուսաստանի շահերից է բխում պահպանել այն: Այնուամենայնիվ, ստատուս-քվոն ավելի բարենպաստ է Հայաստանի համար, որովհետև այն արձանագրեց հայկական կողմի առավելությունը 1990-ականների սկզբին: Կարծում եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա արմատապես փոխել ստատուս-քվոն, և հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չի փորձի դա անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում