Տաջիկստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններում փորձարկել են «Իսկանդեր-Մ» համալիրի նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Արձակումն իրականացվել է Լյաուր պոլիգոնից, նշել է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը: Թիրախը՝ գրոհայինների պայմանական ճամբարը, ոչնչացվել է:
Նշվում է, որ հրթիռը թիրախը ոչնչացրել է՝ ավելի քան 10 մ շեղվելով:
Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 20-ը: