Վրաստանի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, սոցիոլոգիական հարցման համաձայն, գլխավորում է 23 թեկնածուների ցուցակը և կհավաքի ձայների 57.6%-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ երկրորդ հորիզոնականում է «Միասնական ազգային շարժման» թեկնածու Դավիդ Բաքրաձեն՝ 11.8%, իսկ երրորդ հորիզոնականում է Նինո Բուրջանաձեն՝ 7.1%:
Հարցումն անցկացվել է «Վրացական երազանք» կոալիցիայի ընտրական շտաբի պատվերով հոկտեմբերի 13-18-ը: Հարցմանը մասնակցել է 1607 մարդ:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին: