Ամստերդամի նորաբաց «Խումար» հաստատությունը ներս չի թողնում բոլոր ցանկացողներին: Մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցը ստուգում է հաճախորդների արյան մեջ ալկոհոլի առկայությունը: Բարն աշխատում է միայն ուրբաթից կիրակի ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Այնտեղ կա ամեն անհրաժեշտ բան երեկույթից հետո ծանր օրը հաղթահարելու համար. մահճակալ, սնունդ և սիրելի ֆիլմ կամ սերիալ:
Հաստատության հյուրերը կարող են ընտրել իրենց մահճակալը և նախապես պատվիրել այն համացանցով: Իսկ արդեն տեղում կարելի է փաթաթվել տաք վերմակով և միացնել հեռուստացույցը, որը կա յուրաքանչյուր մահճակալի մոտ:
Բացի այս հարմարություններից, հաճախորդները կարող են օգտվել թթվածնային բարի ծառայություններից, վիտամինային կոկտեյլ պատվիրել, թարմ ճզմված հյութ և սնունդ:









































