Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար  Թոնի Ֆադելի հետ: Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է Թոնի Ֆադելին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախօրեին ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանանալու առթիվ և մաղթել  նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետ հյուրին ներկայացնելով Երևանն ու վերջին տարիներին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հետևողական քաղաքականություն է տարվում քաղաքը ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանը հաջորդ տարի կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, և մեր նպատակն է, որ մեր մայրաքաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը դարձնենք նաև աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն այսօր արդեն հստակ քայլեր է ձեռնարկում հայեցակարգի ու ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաջորդ տարի Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում մենք նախատեսում ենք նաև կազմակերպել երկու խոշոր միջոցառում՝ միջազգային կոնֆերանս և «Սմարթ Սիթի Էքսպո» միջազգային ցուցահանդես, որոնք սերտորեն առնչվելու են հենց Խելացի քաղաք ծրագրին: Մասնավորապես այս ծրագրերի իրականացման հարցում ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը և, ընդհանրապես, ակտիվ համագործակցությունը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հետ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ անվանի գիտնականի առաջարկներն իսկապես կարևոր ու անհրաժեշտ են հանձնաժողովի համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանը ներկայացնելու համար՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը մեծ սիրով ընդունել է Երևանի քաղաքապետի առաջարկն ու ընդգծել, որ պատրաստ է իր գաղափարներով կիսվել հանձնաժողովի անդամների հետ ու մասնակցություն ունենալ Երևանը խելացի քաղաք դարձնելու ծրագրի կյանքի կոչմանը:

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ եմ ջերմ ընդունելության, շնորհավորանքի և համագործակցության պատրաստակամության համար ու միանգամից ասեմ, որ ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել տեղի մասնագետների հետ ու աջակցել նրանց: Արդեն հասցրել եմ համոզվել, որ Երևանն իսկապես զարգացման հստակ ուղի որդեգրած քաղաք է, և համոզված եմ, որ դուք անպայման կունենաք հաջողություններ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ հաճելիորեն զարմացել էի, երբ քաղաքում գրեթե ամեն քայլափոխի տեսա վճարման տերմինալներ: Ի պատիվ Ձեզ՝ պետք է ասեմ, որ անգամ Փարիզում, որտեղ այժմ ապրում եմ ես, նաև Սիլիկոնային հովտում, որտեղ ավելի քան 10 տարի ապրել եմ, վճարումների նման զարգացած ենթակառուցվածքներ չկան: Եվ ընդհանրապես, էլեկտրոնային կառավարման այն մոտեցումները, որոնք արդեն իսկ կիրառվում են Երևանում, լավ սկիզբ են ընդլայնելու տեխնոլոգիական զարգացումներն ու ներմուծելու նորարարական լուծումներ, որոնք միանշանակ հնարավորություններ են ստեղծելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար արդեն իսկ հետաքրքիր է տեսնել, թե տասը տարի անց ինչպիսին կլինի Երևանը», – նշել է Թոնի Ֆադելը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել «Խելացի Երևանի» կյանքի կոչմանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թոնի Ֆադելին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում