Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Վարչապետ Կարապետյանը կեղծում է նույնիսկ պատմությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ուզում է մեզ բոլորիս համոզել, որ ՀՀ ղեկավարությունը այնքան խելոք ու հնարամիտ է եղել, որ ժամանակին կարողացել է խաբել «Գազպրոմ» ընկերությանը և այդ ընկերության վրա նաղդել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը:

Հիշեցնենք, որ այդ գործարքն իրականացավ 2013թ. դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանի խորհրդարանը հաստատեց կուտակված գազի պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությանը հանձնելու գործարքը: Այդ ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» աշխատակից էր, «Գազպրոմի» մեջ մտնող «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը՝ ըստ նրա պաշտոնական կենսագրության:

Նախորդ օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կարեն Կարապետյանից բացատրություն պահանջեց, թե այդ ինչպես ստացվեց, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառվեց նման անտրամաբանական ցածր գնով՝ ընդամենը 300 մլն դոլարով, և որքան եկամուտ կստանար Հայաստանը, եթե այդ բաժնեմասը մնար ՀՀ սեփականությունը: Կարեն Կարապետյանը 20 տոկոսից ստացվելիք շահույթի մասին հարցին չպատասխանեց, բայց հայտարարեց, որ այդ 300 մլն դոլարը չափազանց մեծ, ֆանտաստիկ գումար է 20 տոկոս բաժնեմասի համար: Հետո ավելացրեց, որ եթե ելնելու լինենք այդ թվից, ապա ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիայի» արժեքը 1,5 մլրդ դոլար է: «Բիզնեսից քիչ թե շատ հասկացող մարդը կարող է տրամաբանորեն հաշվարկել, թե ինչ շահույթ պետք է ունենա այդ ընկերությունը: Եթե հաշվարկենք 10 տոկոս շահութաբերությամբ, ապա երկրագնդի վրա որևէ մեկը այդ 20 տոկոսը 300 միլիոն դոլարով չէր գնի»,- հայտարարեց վարչապետը:

Վարչապետը մեզ ուզում է համոզել, որ ՀՀ իշխանությունն այնքան խելացի է եղել, իսկ «Գազպրոմի» ղեկավարությունը այնքան միամիտ, որ մենք կարողացել ենք մեր էժան ապրանքը նրանց վրա թանկ գնով վաճառել: Բայց մենք հո գիտենք, որ այդպես չէ, և այդ ամենը շատ հեշտ ապացուցելի է թվերով:

Նախ սկսենք նրանից, որ խորհրդարանի դահլիճում հնչում է ակնհայտ կեղծ թիվ՝ 20 տոկոս բաժնեմասը տրվել է ոչ թե 300 մլն դոլարի, ինչպես պնդում է Կարեն Կարապետյանը և իր հաշվարկի հիմքում դնում այդ թիվը, այլ 155 մլն դոլարի դիմաց: Դրա մասին պաշտոնապես հայտարարել են այն ժամանակվա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և մյուս պաշտոնյաները: Չորս տարի առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր այս գործարքը, նախարարի մակարդակով հայտարարվում էր, որ պարտքը 300 մլն է, բայց ռուսական կողմը մեզ զեղչ է արել և մի մասը վերցնում է իր վրա: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասին, ապա այն գնահատվել էր 155 մլն, և «Գազպրոմը» 20 տոկոսը վերցնում էր 155 մլն դոլարի և ոչ թե 300 մլն-ի դիմաց: Սա շատ կարևոր նրբություն է, քանի որ եթե այս թիվն ենք դնում հաշվարկի հիմքում, ապա ստացվում է, որ  «Գազպրոմ Արմենիայի» ամբողջական արժեքը ոչ թե 1,5 մլրդ դոլար է, ինչպես պնդում է Կարեն Կարապետյանը, այլ 775 մլն դոլար:

Դե հիմա հաշվենք նաև, թե արդյոք այս ընկերության 20 տոկոսը արժե՞ր 155 մլն, և արդյոք երկրագնդի վրա կգտնվե՞ր որևէ մեկը, ով այդ գնով կգներ մեր պետության ունեցած 20 տոկոս բաժնեմասը: Նախ նկատի ունենանք, որ եթե «ՀայՌուսգազարդը» կամ դրա իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիան» ունենային այնպիսի մենեջերներ, ինչպիսին եղել են Կարեն Կարապետյանը կամ ՊԵԿ ներկայիս ղեկավար Վարդան Հարությունյանը, իհարկե՝ որևէ գնորդ մոտ չէր գա այդ ընկերությանը: Չնայած գնորդը կարող էր հաշվել, որ կարող է նշանակել ավելի բարեխիղճ ղեկավարություն, և այդ դեպքում ոչ միայն կստանար իր ծրագրած շահույթը, այլ մի բան էլ ավելի, ու դեռ կարող էր երկրին ու ժողովրդին լավություն էլ անել՝ սակագինը իջեցնելու մասով:

Կարեն Կարապետյանը շահույթը հաշվարկում է 10 տոկոս գործակցով, ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է ունենա տարեկան առնվազն 77,5 մլն դոլար շահույթ, որպեսզի հետաքրքրի երկրագնդի վրա ապրող կամ գործունեություն ծավալող որևէ գնորդի: Նախ աշխարհում խոշոր կորպորացիաները աշխատում են ավելի պակաս շահութաբերությամբ, վարչապետին ասենք, որ Եվրոպայում դա 5-6 տոկոս է, բայց հաշվենք ըստ նրա ախորժակի:

«ՀայՌուսգազարդը» ՀՀ-ում տարեկան վաճառում է 2,2 մլրդ խոր.մետր գազ: «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը 2016թ. հայտարարել էր, որ իրենց շահույթը յուրաքանչյուր հազար խոր.մետրից  29 դոլար է: Ստացվում է, որ միայն այս երկու թվերը իրար բազմապատկելիս ստանում ենք մոտ 64 մլն շահույթ: Սա, իհարկե, քիչ է 77,5 մլն-ից: Բայց նկատի ունենանք, որ «Գազպրոմ Արմենիայում» գործել և գործում է վատ, ավելի ճիշտ՝ կասկածելի մենեջմենթ: Դա այն  է, երբ գազի սակագնի մեջ մտցված են ամենակասկածելի գումարներ և հաշվարկներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ձախ եկամուտ, փող յուրացնելու միջոց: Այսպես՝ նույն Վարդան Հարությունյանն ասում է, որ յուրաքանչյուր հազար խոր.մետրի համար հաշվարկված են 10,73 դոլար ամորտիզացիոն ծախսեր: Այսինքն՝ մոտ 25 մլն դոլար էլ տանում են որպես ամորտիզացիոն ծախսեր: Սա չշփոթեք շահագործման ծախսերի հետ, որը ևս 28 դոլար է կամ 60 մլն դոլարից ավելի, որի մեջ մտնում են այս ընկերության ղեկավարության ՀՀ մասշտաբներով աստղաբաշխական աշխատավարձերը:  Բացի այդ, հաշվարկված է 13,21 դոլար էլ որպես կորուստ: Եվս 27-28 մլն տանում են կորուստների անվան տակ: Եթե կոպիտ հաշվարկենք, ապա տարեկան «Գազպրոմ Արմենիայի» մաքուր եկամուտն անցնում է 100 մլն դոլարը: Մի՞թե 775 մլն արժեցող ձեռնարկության համար սա փոքր թիվ է: Նորից ենք կրկնում՝ այսքան եկամուտ կարող է լինել բարեխիղճ մենեջմենթի դեպքում, այլ պարագայում կարելի է 500 դոլար սակագնի դեպքում էլ վնասով աշխատել, դրա համար հատուկ հմտություններ պետք չեն, ուղղակի պետք է այնպիսի պետություն լինի, որը աչք է փակում այդ չարաշահումների վրա: Ընդամենը:

Մի բան էլ. երբ խոսվում է 20 տոկոս բաժնեմասը ռուսներին հանձնելու մասին, չպետք է մոռանալ, որ 2013թ. այս՝ գույք պարտքի դիմաց գործարքի պայմաններից մեկն էլ ՀՀ վզին փաթաթված աշխարհի ամենաստորացուցիչ պարտավորություններից մեկն էր, ըստ որի Հայաստանը պարտավորվեց 30 տարի չձեռնարկել որևէ քայլ, որն իր տարածքում կասկածի տակ կդնի «Գազպրոմ Արմենիայի» տնտեսական շահերը, կասկածի տակ կդնի նրա եկամուտ ստանալու հնարավորությունը: Կրկնում ենք, որ այդ պայմանագրի արդյունքում Հայաստանը կարող է դառնալ աշխարհի վերջին երկիրը, որը կհրաժարվի գազի օգտագործումից՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը անցած կլինի վերականգնվող էներգետիկայի: Այ այսպիսի պայմանագիր, որը երկրագնդի վրա որևէ մեկը չէր կարող կնքել, և ոչ մեկը չէր կարող հպարտանալ նման գործարքով՝ այն անվանելով հաջողված:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում