Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Օտարերկրացի կալանավորները ամսական 2 անգամ կարող են տեսազանգով կապվել հարազատների հետ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարևորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին  ունենալ  կառուցողական քննարկում:

Օրակարգային առաջին հարցով Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թվականի գործողությունների կատարման ընթացքը: Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ Գործողությունների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ  կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Վերջինով նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն (Խորհրդի անդամների առաջարկին ընդառաջ գնալով՝ Արդարադատության նախարարությունը Կառավարության որոշման նախագիծն այսօր հրապարակել է e-draft.am կայքում` https://www.e-draft.am/projects/558 ):

Փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ ռազմավարության գործողությունների համատեքստում նախարարությունը մշակել է նաև «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել: Վիգեն Քոչարյանը մասնավորեցրել է, որ, ըստ առաջնահերթության, թիրախային ուղղություններից է համարվելու քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակման և ներդրման միջոցառումը:

Նա նաև տեղեկացրել է, որ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները. ՔԿԱԳ մարմինները ծննդյան գրանցումներն իրականացնում են օգտվելով ծննդյան բժշկական վկայականների միասնական գրանցամատյանի տեղեկատվական համակարգից: Միաժամանակ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկությունները, քաղաքացու ցանկության դեպքում, ՔԿԱԳ մարմինների կողմից փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ձևակերպելու նպատակով:

ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը,  ներկայացրել է լրամշակման փուլում գտնվող «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը՝ հավելելով, որ դրանք երկու անգամ  ևս ներկայացվել են հանրային քննարկման: Նախարարության աշխատակիցը խոսել է ներքին և  արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևերից, ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգից, ինչպես նաև ներկայացրել է   ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը:

Վերջինիս վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը ներկայացրել են առաջարկներ, որոնցից մի մասը Նախարարությունը տեղում ներառեց նախագծում, մի մասն էլ խոստացավ քննարկման առարկա դարձնել:

Հանդիպման ավարտին Խորհրդի անդամները տեղեկացրել են, որ օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ  գրավոր տեսքով առաջարկություններ կներկայացնեն Արդարադատության նախարարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում