GfK մարքեթինգային ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ աշխարհի ամենալավ իմիջն ունեցող երկիրը Գերմանիան է՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը: Առաջատարների թվում են նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Լավագույն համբավ ունեցող երկրների հնգյակը եզրափակում են Կանադան և Ճապոնիան, որոնք զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար:

Anholt-GfK Nation Brands Index ինսիտիուտի վարկանշային ուսումնասիրությունը հետազոտում է մնացած աշխարհի կողմից 50 երկրի ընկալումը: Փորձագետները նկատի են ունենում շատ գործոներ՝ բաժանված 6 կատեգորիայի՝ «Արտահանում», «Կառավարություն», «Մշակույթ», «Բնակչություն», «Զբոսաշրջություն», «Ներգաղթ և ներդրումներ»:
Այս տարի Գերմանիան ձայների մեծամասնությունն է ստացել գրեթե բոլոր կատեգորիաներում՝ բացի զբոսաշրջությունից, ինչը, սակայն, չի ազդել ընդհանուր վարկանիշի վրա: Երկրի իմիջը զգալիորեն բարելավվել է ասիական երկրներում, հատկապես՝ Չինաստանում: Գերմանիային բարձր են գնահատել նաև Ռուսաստանում, Իտալիայում, ՀԱՀ-ում, Արգենտինայում, Թուրքիայում և ԱՄՆ-ում:










































