Մոտ ժամանակներս Facebook-ում կհայտնվի փոստերի և հղումների նշում հոդվածների համար, որոնք սոցցանցը համարում է հուսալի և հավաստի, հայտնում է Mashable-ը: Այդպիսով սոցցանցի ղեկավարությունը կշարունակի պայքարել կեղծ լուրերի դեմ:
Ընտրված հեղինակների փոստերի կողքին կհայտնվի I տառով նշագիծ: Այն սեղմելով՝ օգտատերը կկարողանա ծանոթանալ պարբերականի մասին տեղեկությանը, դրա խմբագրական քաղաքականությանը և կարդալ այն մասին, թե այդ ԶԼՄ-ի լրագրողներն ինչպես են պայքարում ոչ հավաստի աղբյուրների և լուրերի դեմ: Առաջին հերթին այդպիսի նշագծեր կունենան խոշոր ամերիկյան և եվրոպական պարբերականները: Facebook-ը չի նշել դրանց անվանումները, սակայն արդեն հայտնի է նախագծին Vox Media մեդիակոնգլոմերատի և Associated Press գործակալության մասնակցության մասին:









































