«Քաղաքականության մեջ ընդունված է ասել՝ երբեք մի ասա երբեք: Այս պահին ես նման խոչընդոտ չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության իրավական հենքի շուրջ մեր հանրության շրջանում բավականին գերագնահատված և անառողջ մտահոգություններ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորը նշեց, որ որևէ խոչընդոտ չի տեսնում, ակնհայտ է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է ունենա որոշակի հարաբերություններ. «Ակնհայտ է, որ իրավական այն հենքը, որ այսօր կա, 96-ի պայմանագիրը, Արևելյան գործընկերության պայմանագրերը և այլն, հնացած են և չեն համապատասխանում այսօրվա օրակարգին: Հետևաբար, այսպիսի համաձայնագիր ունենալն ուղղակի գործառնական անհրաժեշտություն է»,- հավելեց Սամվել Ֆարմանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































