Wednesday, 01 07 2026
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն և իշխանության ապակենտրոնացում. Բաբլոյան

Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն և իշխանության ապակենտրոնացում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից  հայտնում են, որ ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում և հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական և միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը:

Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը և ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն և իշխանության ապակենտրոնացում:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ Ցեղասպանությունն ընդունելու և դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձև է:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկանաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում և անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման և մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Արա Բաբլոյանը փաստել է. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ: Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառներում՝ նպաստելով իրենց ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ կյանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար էլ առաջնահերթ տեղ են գրավում ժողովուրդների անվտանգությունը, առողջությունը և կրթությունը:

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելելը: Սենատի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևոր դիրք է գրավում տարածաշրջանում և կարող է կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև՝ կապելով իրար ժողովուրդներ և երկրներ:

Անկի Բրուկերս-Քնոլը՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի Սենատի նախագահ, կարևորել է Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները և դրանց հաջորդող գործընթացները ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին հանգամանալից ներկայացրել է իր երկրում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցերը, Նիդերլանդների խորհրդարանում և կառավարությունում իշխանության և ընդդիմության հարաբերակցությունը և համատեղ աշխատանքը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

Տիկին Բրուկերս-Քնոլն անդրադարձել է այս տարվա մարտին Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և նոր, բազմակուսակացական կառավարության ձևավորման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը և Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Նիդերլանդների Սենատի նախագահը գրառում է կատարել է ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ Ազգային ժողովի այգում եղևնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատև բարեկամության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում