Thursday, 06 06 2024
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին

«Իվանիշվիլիի հեռանալով Վրաստանում կավարտվի մեսիաների դարաշրջանը». վրացի փորձագետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իր պաշտոնից կհեռանա հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, այսինքն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեռանալուց հետո:

Վրաց փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ մինչ այժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի վարչապետ Իվանիշվիլիին, սակայն վստահ է, որ նա մինչ հեռանալը հաստատ իրեն արժանի հետևորդ կգտնի: «Վրաստանն աստիճանաբար սկսում է ձերբազատվել մեսիայի սինդրոմից: Սաակաշվիլին իր ժամանակ եկել էր որպես մեսիա (փրկիչ), Իվանիշվիլին՝ ևս: Առհասարակ, նրա գնալով Վրաստանում կավարտվի մեսիաների դարաշրջանը»,- ընդգծեց նա:

Թոռնիկե Շարաշենիձեն չի կիսում այն տեսակետը, թե Բիձինա Իվանիշվիլին հեռանալուց հետո կսկսի ղեկավարել կուլիսների հետևում․ «Ես չեմ կարծում, թե նրա մոտ դա կստացվի՝ իրավիճակը ղեկավարելու առումով: Դա բավականին բարդ է: Եթե նույնիսկ նա այդպիսի ցանկություն ունենա, նրան չի հաջողվի երկիրը ղեկավարել կուլիսների հետևում: Նախորդ տարվա ընտրություններից հետո Վրաստանում բազմակարծությունն ու ազատությունը մեծացել է. դա երևում է ամեն օր: Նա ևս դա զգում է, հետևաբար նման բան չի լինի, պարզապես կհեռանա: Անհնար կլինի Ձեր նշած տարբերակով երկիր ղեկավարել»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Իվանիշվիլիի այդ քայլը կարող էր Արևմուտքի կողմից պլանավորված լինել, փորձագետն ասաց, որ ինքն այդ կարծիքը չի կիսում և պայմանավորվածության թեորեաներից այնքան էլ «գլուխ չի հանում»:

Խոսելով գալիք նախագահական ընտրությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր գնահատմամբ՝ որքան էլ «Վրացական երազանք»-ից առաջադրված կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին նախկինում հանրությանն անծանոթ էր, այս ընթացքում հնարավորություն ունեցել է իրեն ներկայացնել. «Իմ կարծիքով՝ նա կհաղթի առաջին փուլում, իսկ ընդդիմությունից առաջադրված Դավիդ Բաքրաձեն երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի, և այդպիսով «Միացյալ ազգային շարժումը» կմնա Վրաստանի քաղաքականության մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում