Լիբանանի նախագահ Միշել Աունը մեղադրել է Սաուդյան Արաբիային նրանում, որ թագավորությունն ուժով իր տարածքում է պահում Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրիին, ով օրերս հայտարարել էր պաշտոնաթողության մասին։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։

«Որևէ արդարացում լինել չի կարող այն բանին, որ հրաժարական տված վարչապետին պահում են թագավորության տարածքում։ Մեր կարծիքով՝ ալ-Հարիրին առևանգվել է»,-ասել է Աունը։
Լիբանանի իշխանությունները մեղադրում են Էր-Ռիադին Վիեննայի կոնվենցիայի և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Լիբանանի նախագահը սաուդցիների գործողություններն անվանել է Բեյրութի դեմ ագրեսիայի դրսևորում։









































