ԱՄՆ ՊՆ-ն պատրաստվում է վճարել զինծառայողի սեռափոխության վիրահատության համար, ինչը խորհուրդ է տվել նրան բուժող բժիշկը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը։
«Զինվորական հոսպիտալներն իր զորու չեն անցկացնելու նման տեսակի վիրահատություններ, այդ իսկ պատճառով վիրահատությունը կատարվել է մասնավոր կլինիկայում»,-ասել է Ուայթը։
Նրա փոխանցմամբ՝ միջոցները հատկացվել են բացառության կարգով։ Դա համապատասխանում է գերատեսչության ներքին հրահանգին, որը վերաբերվում է բանակում տրանսգենդերների ծառայությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ բանակում տրանսգենդերների ծառայության պրակտիկայի փոփոխման փորձը, որը ձեռնարկել էր նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին, արգելափակվել է դատարանի կողմից։









































