Մերիլին Մենսոնը նոր տեսահոլովակ է թողարկել Kill4me երգի հիման վրա, որում նկարահանվել է դերասան Ջոնի Դեպը: Հոլովակը հրապարակվել է երաժշտի YouTube-ալիքում:
Տեսահոլովակը երաժշտի համար սովորական էպատաժային ոճով է:

Kill4me-ն ընդգրկված է Մենսոնի տասներորդ Heaven Upside Down ալբոմում, որը թողարկվել է հոկտեմբերի 6-ին:
Նշենք, որ սա Մենսոնի առաջին տեսահոլովակը չէ, որում Դեպը նկարահանվել է: Հոկտեմբերին դերասանը նկարահանվել է Say 10 տեսահոլովակում:










































