Նախկինում լավ ընկերներ Ջեյ Զին և Քանյե Ուեսթը սառը պատերազմի մեջ են մտել Քիմ Քարդաշյանի փարիզյան կողոպուտից հետո: Այն ժամանակ Բեյոնսեն և ամուսինը՝ Ջեզ Զին, չեն կարողացել ժամանակ գտնել Քիմին այցելելու համար, ավելի ուշ դա նրանով բացատրեցին, որ իրենց դուր չի գալիս, թե ինչպես է զույգի աղջիկը՝ Նորթն ազդում իրենց Բլյու Այվիի վրա:

Զույգերի վեճի նոր փուլ է դարձել մանկական հարցը: Ամռանը Բեյոնսեն երկրորդ անգամ մայրացավ: Իսկ Քիմը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ: Անցած հանգստյան օրերին Քիմն ապագա երեխայի պատվին երեկույթ է կազմակերպել:


Պատասխան քայլը չուշացավ. Քարդաշյանների ընտանիքում շքեղ երեկույթի լուսանկարներին զուգահեռ համացանցում հայտնվել են Բեյոնսեի և Ջեյ Զիի երկվորյակների առաջին լուսանկարները, գրում է ELLE-ն:














































