Հերթական 5-ամյա ժամկետում ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:
Դեսպանը նշել է, որ ըստ ավանդույթի՝ նախագահ Իլհամ Ալիևն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Թուրքիա: Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
«Այցի շրջանակում, պաշտոնական հանդիպումներից բացի, կքննարկվեն տնտեսական ոլորտում մեր համագործակցության հետագա զարգացման ուղիների որոնման, Թուրքիայի և Ադրբեջանի ձեռնարկատերերի կողմից ներդրումները հեշտացնելու անհրաժեշտության հարցերը»,-ասել է դեսպանը: