Թուրքիայի Չանաքալե քաղաքում 55-ամյա տղամարդն ընկել է փայտե նժույգից, որը մնացել էր «Տրոյա» ֆիլմի նկարահանումներից հետո։ Զբոսաշրջիկն անկման հետևանքով մահացել է, հայտնում է RusTurkey.com պորտալը։
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Մեստան Գյունեյի հետ, ով անցել էր արգելապատնեշի վրայով, բարձրացել 12 մետրանոց արձանի վրա և ցած ընկել։ Նրա վերջին խոսքերը եղել են. «Ինձ հետ ոչինչ չի պատահի»։
Ընկնելու հետևանքով տղամարդը գլխով հարվածել է Տրոյական ձիու շուրջ գտնվող բետոնե հարթակին և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Հաղորդվում է, որ Մեստան Գյունեյն առաջին անգամ չէ, որ փորձում է բարձրանալ ձիու վրա։ 2015 թվականի ապրիլին ոստիկանությունը նրան հարբած վիճակում իջեցրել էր հուշարձանից։










































