ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ ֆինանսաբյուջետային պատասխանատուների այն հայտարարություններին, որ հաջորդ տարի սպասվում է հանրային ծառայության ոլորտում աշխատանքի ներգրավված 5560 աշխատակցի ազատում:
Պատգամավորը զավեշտական է համարում այն հիմնավորումը, որը դրված է այդ հայտարարության հիմքում: Նրա խոսքով՝ իրեն սոցիալական պետություն հռչակած պետությունը հաստատ պետք է հոգ տանի այդ ազատվող աշխատողների ընտանիքների մասին:
«Ուզո՞ւմ եք ձերբազատվել անպիտան կադրերից, ազատվեք իրենց գործից անտեղյակ նախարարներից, ազատվեք հարկային բռնարարներից, ազատվեք դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող և դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































