Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ առնվազն մեկ ժամ առաջ պետք է տեղյակ պահվի հանձնաժողովի արտակարգ նիստին մասնակցելու մասին, ինչը չի արվել ԱԺ պաշտպանության մասին հարցերով հանձնաժողովի նիստի դեպքում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
«Այսինքն՝ մեզ մեղադրել նախաձեռնությամբ հանդես չգալու համար՝ այն դեպքում, երբ չի ապահովվել մեր ներկա գտնվելու իրավունքը, կարծում եմ՝ անտեղի է»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է նրան, թե իբր Թրամփը պատվիրել է փակել «Սորոսի» հիմնադրամը, Զեյնալյանն ասաց. «Նման բան չկա: Ավելին, Միացյալ Նահանգների հարստությունը կայանում է նաև նրանում, որ երկրի դատական համակարգը կարող է Թրամփի որոշումները ճանաչել օրենքներին հակասող և անվավեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































