Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը 2-րդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ նշեց. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը, միաժամանակ՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»:
Նրա խոսքով՝ տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































