Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Զբաղվածության մասին օրենքի քննարկման ժամանակ ԱԺ դահլիճը դատարկ էր, աշխատավարձերի օրենքի ժամանակ բազմամարդ դարձավ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց փոխել նախագծի շուրջ շեշտադրումները: Գաբրիելյանի համոզմամբ՝ շատ ավելի կարևոր է՝ արդյոք համակարգը համադրելի՞ է այլ երկրների հետ, աշխատավարձերի չափի անհամամասնությունը շա՞տ է, թե՞ ոչ, դա ծնում է կոռուպցիոն ռիսկե՞ր, թե՞ փակում է դրանք:

«Մեր հասարակությունում գործատուի, տվյալ դեպքում՝ ժողովորդի կամքն արտահայտվում է ԱԺ որոշումներում: Թե գործատուն ինչ է մտածում, արտահայտությունը լինում է ԱԺ որոշումներում: Կարծում եմ՝ ԱԺ-ն համապատասխանաբար կորոշի, գործատուն իր քվեարկությամբ, փաստարկներով և ելույթներով կարտահայտի իր վերաբերմունքը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ եղել են աշխատավարձեր, որ 2002, 2007 թվերին են բարձրացվել, դրանից առաջ ու հետո որոշ աշխատավարձեր սառեցվել են ուղղակի, մտածել ենք՝ այդ մարդկանց պետք չէ աշխատավարձ տալ, քանի որ նրանք պաշտոնյա են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:

Գաբրիելյանի խոսքին Փաշինյանը հակադարձեց՝ նշելով, որ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կարծիքը: Դրա վկայությունն է այն, որ այսօր իսկ ընդունվեց օրենքի նախագիծ, որով որոշվում է գործազուրկների նպաստը վերացնել: «Բոլորս քննարկում ենք՝ նախագահի աշխատավարձը 203, իսկ վարչապետինը և ԱԺ նախագահինը՝ 218 տոկոսով ավելացնելու մասին հարցը. սա արդեն ցույց է տալիս՝ ինչքանով է արտահայտված այդ կամքը»,- ասաց նա:

ՀԱԿ անդամը նկատեց՝ երբ «Զբաղվածության մասին» օրենքն էր քննարկվում, դահլիճում 11 պատգամավոր կար, իսկ պաշտոնյաների աշխատավարձի հարցի քննարկման ժամանակ դահլիճը հանկարծ բազմամարդ դարձավ: Փաշինյանը ընդգծեց, որ աշխատավարձերի բարձրացմանն արժանանալ է պետք, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դժվարանում է ասել՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արժանացե՞լ է արդյոք, որ նրա աշխատավարձը բարձրանա, սակայն իր համար ավելի կարևոր է՝ արդյոք այս համակարգը կօգնի՞, որ նա իրեն ազատ զգա իբրև պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում