Չեմ ուզում համարել, որ ուսանողական այս շարժումը կազմակերպված է որևէ մեկի կողմից, բայց այլ բան է, որ ոմանք կարող են դիրքավորվել ուսանողների հետ խրամատից այս կողմ ընդդեմ պաշտպանության նախարարի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ չբացառելով, որ շարժառիթը կարող է լինել այն, որ Վիգեն Սարգսյանի անունը շրջանառվում է նաև ապագա վարչապետի, կամ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի համատեքստում։
«Հետևաբար այս կտրվածքով իհարկե քաղաքական պրոցես նույնպես գնալու է, բայց իմ մոտ այս տպավորությունը, որ շատ հաճախ հասկանալով այս խնդիրը փորձում են գերկուսակցականացնել շարժումը՝ փորձելով երիտասարդներին վախցնել, թե չթողեք ձեր կողքին որևէ մեկը կանգնի։ Այսինքն արհեստական կասկածներ հայտնելով որոշակի տեխնոլգիա է դառնում, քանի որ միգուցե որոշակի ուժեր հայտնվեն երիտասարդների կողքին և շարժումը շատ ավելի մեծ քաղաքական բնույթ ստանա։ Էս ընթացքում լինելու են քաղաքական ուժեր, որոնք փորձելու են հանուն փիառի երևան դաշտում, ընդունել երիտասարդներին, տպավորություն ստեղծել, որ նրանք հասկանում են նրանց խնդիրը և այլն։ Իշխանության ներսում կան ինչ-որ ծրագրեր 2018թ-ից հետո կապված և քանի որ կան տարբեր թիմեր, դիմադրության կետեր փորձելու են նման ցանկացած խնդիր օգտագործել կամ սցենարը կանխելու, թե ցանկալի չէ, կամ ճիշտ հակառակ պատճառով»,-շեշտեց նա։
Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ տեղի ունեցածը ամենևին Վիգեն Սարգսյանի օգտին չէ։
«Ես չգիտեմ իսկապես լուծումները իրենն են , կամ որքանով իրեն հասու միակ ճանապրհն են , թե սա ինչ-որ մեկի կողմից դրված է։ Բայց այս պահի դրությամբ նկատելի է, որ սա ազդում է իր հեղինակության և իմիջի վրա , նույն վարչեպտի հետ հանդիպման ժամանակ, դրանից առաջ փաստացի սկսվեց քննադատության արշավը։ Հետևաբար ենթադրել կարելի է, որ թիրախում նաև Վիգեն Սարգսյանի անձն է ։ Բնականաբար կարելի է ենթադրել ինչ մեխանիզմ կաշխատի Վիգեն Սարգսյանը կսկսի իր ճամբարով պայքարել Կարեն Կարապետյանի դեմ։ Միչև ապրիլ մենք կունենանք մի պրոցես, երբ երկու ճամբարները միչև ապրիլ իրար կթուլացնեն բավական մեծ չափով ։ Վերջում կհայտնվի կոբինատորը Սերժ Սարգսյանը և կասի տղերք՝ Վիգեն ջան, Կարեն ջան, սիրուն չի. քանի որ էսպես պահեցիք, իրար թուլացրեցիք բնականաբար վարչապետի միակ թեկնածուն կարող եմ լինել ես, Կարեն ջան դու կլինես ենթադրենք փոխվարչապետ, վարչապետի բեռ չես քաշում, Վիգեն Սարգսյանն էլ կամ կշարունակի պաշտոնավարել այս պաշտոնին կամ այլ»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում









































