Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բեմ է բարձրացել ու դուետ կատարել երգչուհի Պիլիտա Կորալեսի հետ Մանիլայում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի գալա-ընթրիքի ժամանակ։
Իր ելույթից հետո Դուտերտեն հայտարարել է, որ կատարել է երգը «ԱՄՆ գլխավոր հրամանատարի պատվերով», ով նույնպես մասնակցում է ԱՍԵԱՆ-ի ֆորումին։
Տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է հասարակական աշխատանքների և ավտոճանապարհների հարցերով փոխնախարար Կարեն Ջիմենոն։ Նա նաև հրապարակել է մենյուի և կերակուրների լուսանկարը, որոնք մատուցվել են գալա-ընթրիքի ժամանակ։ Նրա խոսքով՝ «համեղ էր, սակայն ոչ շռայլ»։
#PresidentDuterte sings #Ikaw with #PilitaCorales, upon request of @realDonaldTrump. #Asean2017 pic.twitter.com/VjGCVeOeqG
— Karen Jimeno (@AttyKarenJimeno) November 12, 2017









































