Նոյեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 6.45-ին, հնարավոր կլինի հետևել Վեներայի և Յուպիտերի մերձեցմանը։ Այս մասին հայտնում է «Ռոսկոսմոսն» իր ֆեյսբուքյան էջում։
Մասնագետները նշում են, որ դա նշանակում է՝ մենք կտեսնենք երկու վառ կետեր մոտավորապես նույն ուղղության վրա։
Այդ ընթացքում մոլորակների միջև հեռավորությունը կկազմի 0,3 աստիճան։ Դա կլինի այս շաբաթ մոլորակների առավելագույն մերձեցումը։ Մոլորակի որոշ բնակիչներ կկարողանան հետևել Լուսնի, Վեներայի և Յուպիտերի մերձեցմանը մինչ նոյեմբերի 17-ը։











































