Բրիտանական Spice Girls փոփ խումբը 2018 թվականին կվերամիավորվի, հայտնում է The Sun-ը։
Հայտնի խմբի վերամիավորմանն իրենց համաձայնությունն են տվել խմբի բոլոր 5 նախկին մասնակիցները, այդ թվում Վիկտորյա Բեքհեմը, ով տևական ժամանակ դեմ է հանդես եկել նման առաջարկներին։
Երգչուհիները կաշխատեն մի շարք նախագծերի վրա, որոնց թվում անվանվում է երաժշտական ալբոմի թողարկումն ու հեռուստաշոուի տեսագրումը։
2015 թվականին հաղորդվել էր, որ Spice Girls-ի մասնակիցները վերամիավորվել են հանուն Դևիդ Բեքհեմի 40-ամյա հոբելյանի։









































