Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով՝ հնարավոր է, Հայաստանը հատուկ կարծիք ներկայացնի ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ընդունվելիք հռչակագրի հետ կապված՝ եթե այնտեղ տեղ գտնեն ոչ հայանպաստ ձևակերպումներ. «Առնվազն այս պահի դրությամբ տեղեկություն կա, որ բանակցություններ են ընթանում և փորձում են լուծումներ գտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը կարող է և չմիանալ հռչակագրին, քանի որ այն դեկլարատիվ բնույթ ունի, բայց ստորագրել իրավական ուժ ունեցող համաձայնագիրը։
Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ այժմ ընթացող բանակցությունները կտան իրենց արդյունքը, և հռչակագրում տեղ չի գտնի մի կետ, որի պատճառով Հայաստանը ստիպված կլինի այլ դիրքորոշում ունենալ. «Ճիշտ է, հռչակագիրը դեկլարատիվ բնույթ ունի, բայց կարող են գտնել ցանկացած կետ և այն հետագայում օգտագործել, ինչը ցանկալի չէ»,- ասաց նախկին պատգամավորը։
Մեր զրուցակիցը հավելում է, որ Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի կնքվելու ԵՄ-ի և ՀՀԿ-ի միջև. «Չի կնքվելու այնտեղ նստած ու ստորագրող մարդու հետ, կնքվում է Հայաստանի Հանրապետության հետ և ամբողջ հայության համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































